Victoria’s Secret-ն առաջին անգամ նկարահանել է տրանսգենդեր մոդելի

02:18 • 10.10.19

Victoria’s Secret հայտնի ընկերությունը ներկայացրել է գովազդային արշավ, որին ընկերության պատմության ընթացքում առաջին անգամ մասնակցել է տրանսգենդեր մոդել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նկարահանումները տեղի են ունեցել բրիտանական Bluebella ապրանքանիշի հետ համագործակցության շրջանակներում, որն իրականացնում է հատուկ ակցիա` «Սիրիր քեզ»: Մոդելներից մեկը դանիացի 24-ամյա տրանսգենդեր Մայ Սիմոն Միֆշիցն է, որը ներկայացրել է աշուն-ձմեռ հավաքածուի ներքնազգեստ:

«Երբեք 100 տոկոսով գոհ չեմ լինի իմ մարմնից, ինչպես և յուրաքանչյուր կին, բայց միշտ փորձում եմ հիշել, որ չպետք է մշտապես փոխեմ ինձ և որ պետք է ինձ սիրեմ այնպիսին, ինչպիսին կամ»,- ասել է Մայը:

Նրա հետ միասին նկարահանումներին մասնակցել են մոդելներ Օլիվիա Սանգը, Լաուրա Ռահման-Քիդն ու Ակլ Թեյթ Քաթլերը: