Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աշխաբադում խորհրդի նիստին հաջորդած ճաշի ժամանակ են զրուցել՝ քննարկելով Արցախյան հարցը. Վլադիմիր Կարապետյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հյուրընկալող կողմի կազմակերպած եզրափակիչ ճաշին, և ճաշի ժամանակ այբբենական կարգով դասավորվածության արդյունքում Փաշինյանն ու Ալիևը նստել են հարևանությամբ և զրուցել են: Այս մասին Tert.am-ին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
«Քննարկվել են Արցախի հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքն էր հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշգաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ զրուցել են:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդի նիստի ժամանակ Ալիևը ՀՀ կառավարության հասցեին մեղադրանքներ էր ներկայացրել և Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի կողմնակից» էր անվանել, իսկ Փաշինյանը արձագանքել էր՝ կոչ անելով պատմությունը չխեղաթյուրել և հարգանք ցուցաբերել ներկա նախագահներին:










