Քանյե Ուեսթն իր «Քրիստոս թագավորը» ալբոմի լսման ժամանակ հաստատել է, որ կրոնափոխ է եղել և այժմ քրիստոնեություն է դավանում (լուսանկարներ)

13:54 • 14.10.19

Հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթն անցած կիրակի «Քրիստոս թագավորը» (Jesus Is King) ալբոմի լսման ժամանակ հաստատել է, որ կրոնափոխ է եղել և այժմ քրիստոնեություն է դավանում, գրում է Daily Mail-ը:

42-ամյա Քանյեն կիրակի անակնկալ այցով ժամանել է Հովարդի համալսարան և կազմակերպել է իր նոր՝ «Քրիստոս թագավորը» ալբոմի լսման միջոցառումը:

«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր զվարճության համար չեմ այստեղ: Մենք այստեղ ենք հավատ քարոզելու»,- հայտնել է Ուեսթը:

«Ես վերջերս եմ կրոնափոխ եղել, ինչը նշանակում է, որ վերջերս եմ փրկվել»,- ասել է Քանյեն:

Թեև հայտնի չէ՝ երբ կթողարկվի «Քրիստոս թագավորը» ալբոմը, Քանյեն պարբերաբար լսումներ է կազմակերպում ԱՄՆ տարբեր նահանգներում:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ռեփերի կինը՝ Քիմ Քարդաշյանը, վերջերս Հայաստանում մկրտել էր իր երեք կրտսեր երեխաներին՝ Սեյնթին, Չիկագոյին և Փսալմին:

 

Convert: While it has been speculated for quite some time, Kanye West confirmed on Saturday night that he has converted to Christianity

Listening party: The 42 year old rapper was in Washington D.C. over the weekend, where he put in a surprise appearance at Howard University and held a listening party of his new album, Jesus Is King

Album release: As for the new album, Jesus Is King, West still hasn't confirmed when it will be released, since it was supposed to be released on September 27

Քանյե Ուեսթն իր «Քրիստոս թագավորը» ալբոմի լսման ժամանակ հաստատել է, որ կրոնափոխ է եղել և այժմ քրիստոնեություն է դավանում (լուսանկարներ)