Հայկ Մարությանի մեկ տարին. անհրապույր փաստեր՝ հրապուրիչ խոստումների ֆոնին
Հայկ Մարությանը իր պաշտոնավարման մեկ տարին կամփոփի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Իհարկե, հանրությանը հաշվետու լինելու ձգտումը փնովման ենթակա ցանկություն չի կարող դիտարկվել ոչ մի դեպքում, միայն թե մնում է կռահել, թե հատկապես ինչն է փորձելու Մարությանն ամփոփել մի պարագայում, երբ ոչ միայն չեն վերացել քաղաքամայրն ապրելու ու արարելու համար անպիտան վայր դարձնող կնճռոտ խնդիրները, այլև հներին ավելացել են նորերը:
Իսկ ի՞նչ էր խոստացել Հայկ Մարությանը: Նա խոստանում էր մաքրել Երևանը, լուծել տրանսպորտի խնդիրը, վերացնել երևանցիներին հոգեհան անող կարմիր գծերը, անհաշտ պայքար մղել ապօրինի շինարարության դեմ, բարելավել, մասնավորապես, պոլիկլինիկաների շենքային պայմանները, վերանորոգել վերելակները, կառուցել մետրոյի նոր կայարան, ունենալ կանաչապատ Երևան և այլն: Ընդ որում՝ սեփական խոստումներն է՛լ ավելի ազդու դարձնելու համար Երևանը Կովկասի մարգարիտ դարձնել խոստացող հեղափոխական Մարությանը հավաստիացնում էր, որ այդ ամենը պատրաստվում է կյանքի կոչել բացառապես քաղաքի բյուջեն խնայելով, ամեն մի լումայի վրա դողալով: Կարճ ասած՝ խոստանում էր դառնալ քաղաքի պատմության ամենաականավոր քաղաքապետն ու անել դա նվազագույն ծախսերով:
Եթե փորձենք մի փոքր առաջ ընկնել քաղաքապետից ու ամփոփել նրա պաշտոնավարման մեկ տարին, ապա միանգամից պետք է արձանագրենք, որ խոստումների մեծագույն մասը, առնվազը ներկա պահի դրությամբ, օդից կախված կարգավիճակում են հայտնվել:
Իսկ հիմա հերթով:
Աղբահանության խնդիր. դժվար է, թերևս, մտաբերել ևս մեկ այլ ժամանակաշրջան, երբ այս խնդիրն այնքան անկառավարելի դարձած լինի քաղաքային իշխանությունների համար, որքան Մարությանի օրոք: Երևանցին այդպես էլ չկարողացավ մինչև վերջ պարզել՝ քաղաքում ստեղծված հակահիգիենիկ վիճակի վերջնական պատասխանատուն ով է: Ներկա պահի դրությամբ հայտնի է, որ Մարությանը միակողմանիորեն խզում է «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը, ինչին ի պատասխան «Սանիթեքը» հայտարարում է արբիտրաժ դիմելու մասին՝ խոստանալով՝ քաղաքապետարանը թանկ է վճարելու իր հետ նման կերպ վարվելու համար: Իր հերթին Մարությանը, մեկնաբանելով իրավիճակը, օրերս հայտարարել էր, թե իրենք չեն վախենում «Սանիթեքից» և միաժամանակ տեղեկացրել, որ Երևանի աղբահանությունը իրականացնող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը համալրվում է թե՛ կազմով, թե՛ տեխնիկայով՝ ներկայացնելով ինչ-որ թվեր։
Միաժամանակ հիշարժան է Մարությանի՝ «ԿամԱԶ»–ների հետ կապված սկանդալային պատմության կիզակետում հայտնվելու փաստը: Միայն թե արձանագրենք, որ մինչ օրս էլ, չգիտես ինչու, այդ ամենը չի արժանացել պատկան մարմինների պատշաճ ուշադրությանը՝ չնայած այնտեղ ակնհայտորեն առկա կոռուպցիոն ռիսկերին: Կարճ ասած՝ գզվրտոց, սկանդալներ, բողոքի ակցիաներ, դատական քաշքշուկներ, իսկական քաոս՝ ահա այն բնութագրիչների միայն մի փոքր մասը, որը բնորոշում է վերջին մեկ տարվա աղբահանության խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը Երևան քաղաքում:
Հաջորդ խոստումը, ինչպես նշվեց, վերաբերում էր հասարակական տրանսպորտի խնդրին, որի ուղղությամբ գործնականում ոչինչ չի արվել: Տրանսպորտով երթևեկելն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ մնում է նվաստացուցիչ գործողություն: Երթուղայիններում կքանստած երթևեկելը Մարությանի օրոք նույնպես, հակառակ բարձրագոչ խոստումների, մնում է երևանցու կենցաղի բնութագրիչ կողմերից մեկը: Նույնիսկ երթևեկության համար վճարման կարգը չեն ցանկանում փոխել, երբ ի տարբերություն աշխարհի բազմաթիվ նորմալ քաղաքների բնակիչների, երևանցին երթևեկության գումարը մինչև հիմա փոխանցում է անձամբ վարորդին՝ է՛լ չասած պահանջվող քանակությամբ ավտոբուսներով տրանսպորտային պարկը համալրելու և քաղաքը հնամաշ տրանսպորտային միջոցներից ձերբազատելու մասին:
Ի դեպ, Մարությանը, խոսելով, մասնավորապես, տրանսպորտային խնդիրների լուծման մասին, մի առիթով բացահայտել էր, որ իր խոստումները վերաբերել են իր պաշտոնավարման ողջ շրջանին, և եթե երևանցիները ցանկանում են իսկապես դրական փոփոխություններ տեսնել, ապա պետք է զինվեն համբերությամբ, իրեն տան ժամանակ՝ 4-5 տարի:
Կարմիր գծերն, առհասարակ, առանձին պատմություն են: Դրանք Երևանի փողոցներից առհավետ ջնջել խոստացող Մարությանը, պարզվում է, ամիսներ անց երևանցիների գլխին «լոլոներ էր կարդալու» դրանց օգտակարության մասին՝ հայտարարելով. «Կարմիր գծերի և այդ կայանումների գումարները գնում են քաղաքային բյուջե, և ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանցով»:
Ապօրինի շինարարության դեմ անհաշտ պայքարը նույնպես քաղաքապետի նախընտրական խոստումների շարքից էր: Այս ուղղությամբ նույնպես ի հայտ են եկել ավելի շատ խնդիրներ, քան լուծվել են. փորձելով գոնե այս հարցում հուսախաբ չանել երևանցիներին՝ Մարությանն «ունքը սարքելու փոխարեն աչքն է հանել»՝ հաջողացնելով քանդել ամբողջությամբ օրինական կառուցված շինություններ, հայտնվել դատական գործընթացների մեջ, պարտվել ու պարտավորվել փոխհատուցում տրամադրել տուժող կողմերին, բնականաբար, հարկատուներիս հաշվին: Ավելին՝ քաղաքապետարանը հասցրել է ապօրինի շինարարության բազմաթիվ թույլտվություններ տրամադրել: Այս մասին, ի դեպ, միառժամանակ առաջ ահազանգել էին ավագանու ընդդիմադիր մի շարք ներկայացուցիչներ:
Պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավման մասով էլ, ցավոք, պետք է արձանագրենք, որ պրակտիկորեն ոչինչ չի արվել, դրանք չեն վերանորոգվել ու հույս էլ չկա, որ այս ուղղությամբ կարող է ինչ-որ բան արվել: Այնինչ, ինչպես հայտնի է, դա մի հարց է, որն անմիջականորեն առնչվում է երևանցիների կյանքի որակին ու ապահովությանը:
Մարությանի երևանցիներին տված խոստումներից մեկն էլ, մասնավորապես, բազմաբնակարան շենքերի վերելակների հարցին էր վերաբերում: Քաղաքապետ դառնալ երազող Մարությանը նախընտրական շրջանում Երևանի բակերով անցնելիս խոստանում էր անպայմանորեն խնդիրը լուծել ամենասեղմ ժամկետներում և, բնականաբար, քաղաքապետարանի բյուջեի հաշվին: Այնինչ այսօր ոչ միայն խնդիրը շարունակում է առկախված մնալ, այլև քաղաքապետարանը բաց տեքստով հայտարարել է, որ եթե բնակիչները ցանկանում են անվտանգ «վերև-ներքև անել», վայելել վերելակից օգտվելու հաճույքը, ապա դրանց վերանորոգման համար պետք է վճարեն անձամբ. բյուջեում փող չկա:
Ինչ վերաբերում է մետրոյի նոր կայարան կառուցելու վերաբերյալ համարձակ խոստումներին, ապա կարող ենք արձանագրել, որ դրանց իրականություն դառնալու հավանականությունն առնվազը ներկա դրությամբ հավասարվում է զրոյի: Ճիշտ է՝ նոր կայարանի կառուցումը մեկ տարվա գործ չէ, սակայն նախնական քայլեր էլ կարծես չեն արվում. մի մետր հող անգամ չեն փորել, Հրազդանի վրա կառուցվելիք նոր կամրջի նախագծի գոյության մասին նույնպես ոչինչ հայտնի չէ:
Իսկ ահա կանաչապատ Երևան ունենալու խոստման նյութական դրսևորումը ևս, մեղմ ասած, կասկածելի է: Խնդրին ակնհայտորեն բավարար ուշադրություն չի հատկացվում, և եթե կանաչ տարածքների հիմնման ու պահպանման համար բյուջետային հատկացումները նախորդ տարի կազմում էին մոտ 3,5 մլն դոլար, ապա 2019-ին այդ նպատակով նախատեսված է ընդամենը 2 մլն դոլարից քիչ ավել գումար, և սա այն դեպքում, երբ ժամանակին Մարությանը խոստացել էր կես միլիոն ծառ տնկել Երևան քաղաքում: Ի՞նչ պատահեց, Երևանում աճող ծառերի քանա՞կն էր շփոթել Մարությանը՝ իրավիճակը դիտավորյալ խեղաթյուրված ներկայացնելով ու դրա վրա երևանցիների հոգեբանության հետ խաղալով, թե՞ խնդիրն այլևս դասվել է անկարևորների շարքին…
2019-ի սկիզբն էր, երբ քաղաքապետարանի չինովնիկները սկսեցին խոսել Օպերայի հարակից սրճարանների փակման, դրանց ապամոնտաժման մասին: Ասվում էր, որ դրանք իբր խիստ անհամահունչ են միջավայրին, ու որպեսզի Երևանը դառնա իսկապես «թանգարան բաց երկնքի տակ», սրճարանները պետք է ապամոնտաժվեն: Ընդ որում՝ նկատենք, որ այդ խիստ կասկածելի ձեռնարկը կյանքի կոչելու ողջ շրջանում Մարությանն այդպես էլ չբարեհաճեց հանդիպել կամ առերեսվել ապամոնտաժման դեմ իրենց արդարացի բողոքն արտահայտող աշխատավոր ժողովրդի հետ մի դեպքում, երբ բողոքի ալիքը բնավ փոքր չէր, և խնդիրը ձեռք էր բերել բավական մեծ մասշտաբներ՝ իր հիմքում ունենալով, ըստ էության, սոցիալական դրդապատճառներ: Այն նորհայաստանյան պայմաններում առաջին լուրջ բողոքն էր ընդդեմ իշխանության:
Այն մասին, թե ինչո՞ւ դա արվեց, կան բազմաթիվ վարկածներ, այդ թվում նաև քաղաքական ենթատեքստ կրող: Փաստ է, սակայն, որ ցայսօր անհասկանալի է մնում ընտրողական այդ մոտեցման իմաստը նույն քաղաքաշինական տեսանկյունից: Ինչո՞ւ պետք է մի մասը քանդվեր, իսկ ահա մյուս մասը շարունակեր գործել: Եթե քանդում էին, թող կա՛մ բոլորը քանդեին, կա՛մ ոչ մեկին ձեռք չտային: Ի՞նչ խնդիր էր Մարությանը Օպերայի հարակից տարածքների բարեկարգման անվան տակ կատարում, պատվե՞ր էր կատարում, թե՞ դրանով ջանում էր ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ապացուցել՝ այդպես էլ անհայտ մնաց:
Ինչ վերաբերում է պետական փողերը խնայելու մասին Մարությանի խոստումներին, որոնք կարմիր գծով անցնում էին նրա նախընտրական քարոզարշավի ողջ շրջանում, ապա միայն պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով 2019-ի բյուջեով մոտ 2 մլրդ դրամի հասնող միջոցների տրամադրումը հուշում է, որ ինչպես մնացյալ բոլոր դեպքերում այս պարագայում նույնպես խոսքերը հակասության մեջ են մտնում գործողությունների հետ: Իսկ ահա կոռուպցիան արմատախիլ անելու քողի տակ քաղաքապետարանի աշխատակիցների ախատավարձերի անբնական բարձրացման մասին խոսելն իսկ ավելորդ է. մարդն ինքն իրեն կլորիկ գումար կազմող աշխատավարձ է նշանակել, որ կաշառք վերցնելու գայթակղություն չունենա:
Ահա և Հայկ Մարությանի մեկ տարվա համառոտ, բայց հիասթափեցնող նկարագիրը:
Հետաքրքիր է, երբ երևանցիները մոտ 80%-անոց վստահության քվե էին շռայլում Նիկոլ Փաշինյանի զինակցին, պատկերացնո՞ւմ էին, որ մեկ տարի հետո կանգնելու են «կոտրած տաշտակի առաջ», փաստացի տրված, բայց այդպես էլ կյանքի չկոչված խոստումերին դեմ հանդիման: Դժվար թե: Այնինչ հիմա ուզած-չուզած պետք է համակերպվեն խոստումներ շռայլել սիրող, բայց դրանք կյանքի կոչել չշտապող նախկին հումորիստի ղեկավարմանը հատուկ տհաճ նյուանսների հետ. օրենքն է պարտադրում:
Արմեն Կարեյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
![](https://img.youtube.com/vi/9Kl443O65io/maxresdefault.jpg)
Sevan Startup Summit-ն արդեն 6-րդ անգամ ներդրողներին, ստարտափերներին հավաքել է մեկ վայրում
![](https://img.youtube.com/vi/0W57Uyndx0A/maxresdefault.jpg)
Full Moon Fest-ի հյուրերը մասնակցեցին Ամերիաբանկի վիճակախաղին՝ շահելով 5 հատ 100 հազար դրամ նվեր քարտ
![](https://img.youtube.com/vi/b0KHcYQ-DwY/maxresdefault.jpg)
Արևմուտքին չի հուզում, թե ՀՀ-ն զիջումներով մինչև ուր կգնա, թղթի կտորի ստորագրմամբ ՌԴ-ին է դուրս մղում․ Կարեն Բեքարյան
![](https://img.youtube.com/vi/nNMayi8KjEM/maxresdefault.jpg)
Արարատի մարզի բնակիչները բոյկոտեցին ցեմենտի գործարան կառուցել ցանկացող «ՕՐԴ ՍՊԸ»-ի մամուլի ասուլիսը
![](https://img.youtube.com/vi/U-c_Ja2TL2o/maxresdefault.jpg)
Անահիտ աստվածուհու արձանը սեպտեմբերի 21-ից կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում. նախարար
![](https://img.youtube.com/vi/MdH4xm2SBNw/maxresdefault.jpg)
Կառավարությունը 102 միլիոն եվրոյով ավելացրեց Հայաստանի պետական պարտքը
![](https://img.youtube.com/vi/_bXxjw9G7lw/maxresdefault.jpg)
Չեմ բացառում, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե տեսնի, որ ճնշումը մեծ է, մարզային բեմադրությունները դրա համար են․ Արթուր Խաչատրյան
![](https://img.youtube.com/vi/ygVNZ7SHIK0/maxresdefault.jpg)
Կայացավ հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ը
![](https://img.youtube.com/vi/Wyg4qDuDcPU/maxresdefault.jpg)
Մեզ ստիպում են որպես ժողովուրդ գնալ կապիտուլյացիայի՝ որպես անուն-ազգանունով անհատներ․ Վահե Հովհաննիսյան
![](https://img.youtube.com/vi/y0PxTQpZuZg/maxresdefault.jpg)
Երևանը նոր սիմվոլ կունենա. Renshin-ի Skyline թաղամասը կյանքի որակի նոր ստանդարտ է թելադրում
![](https://img.youtube.com/vi/epSnVwwHkyY/maxresdefault.jpg)
«Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր՝ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը
![](https://img.youtube.com/vi/JjpYXlAMEfY/maxresdefault.jpg)
Եթե հարևանի պահանջով Սահմանադրություն փոխենք, կդառնանք Թուրքիայի կամ Ադրբեջանի գաղութ․ Վարդան Այվազյան
![](https://img.youtube.com/vi/5fLKsN5d_hw/maxresdefault.jpg)
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները, նորարարություն և լավագույն փորձ» խորագրով գիտաժողովը
![](https://img.youtube.com/vi/E2qw4PaS77U/maxresdefault.jpg)
Եթե ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրություն չառաջացնենք, տանուլ տված դաշտում ենք լինելու. Լարիսա Ալավերդյան
![](https://img.youtube.com/vi/T0fAKh96eFA/maxresdefault.jpg)
Ձեր ցանկությունները ձեր երկրում իրականացրեք, մեզ հետ գործ չունեք. Սրբազանը՝ միջազգային կառույցներին
![](https://img.youtube.com/vi/uPuCOKeyp4g/maxresdefault.jpg)
ԵՄ-ում Հայաստանի անդամակցությանը չեն սպասում, ՀՀ-ն էլ դեռ պատրաստ չէ դրան. Ավետ Ադոնց
![](https://img.youtube.com/vi/uFNjpNI2FpI/maxresdefault.jpg)
Հայաստանը ռեկորդ է գրանցել, թե ինչպես կարելի է աշխարհում շատ արագ մնալ մենակ. Արման Աբովյան
![](https://img.youtube.com/vi/TI52zTfTwrs/maxresdefault.jpg)
Հայ-ադրբեջանական կառավարելի կոնֆլիկտը մեր սխալների պատճառով դառնում է ռեգիոնալ. Վահե Հովհաննիսյան
![](https://img.youtube.com/vi/AqN9uBo7UBw/maxresdefault.jpg)
Ինչպե՞ս է եղել՝ քարտեզի սխալներն ի վնաս մեզ են, մի սխալ չի եղե՞լ ի շահ մեզ. Արթուր Խաչատրյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահին
![](https://img.youtube.com/vi/noFwuxTtyTI/maxresdefault.jpg)
ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել․ Ալեն Սիմոնյան
![](https://img.youtube.com/vi/ZSgpoID96zc/maxresdefault.jpg)
«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»՝ չգոյության. Նիկոլ Փաշինյան
![](/cache_video/video_images/78/232961_1/screenshot_2.thumb-550x310.png)
Այգի ենք կառուցում, վեց ամիս հետո այն մոլախոտով է պատվում, ճանապարհ ենք գծանշում, առաջին անձրևից հետո պարզվում է՝ այդտեղ ճանապարհ չկա. Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/hX8CeEaeE8k/maxresdefault.jpg)
Փաշինյանն արտահերթ կամ հերթական ընտրությունում կպարտվի, եթե վերակազմավորված ընդդիմություն ունենանք․ Սուրեն Սուրենյանց
![](https://img.youtube.com/vi/f1_DuOuchbk/maxresdefault.jpg)
Վրաստանից դեպի Ռուսաստան թունելները լուսավոր են, Դիլիջանի թունելը մութ է, ինչո՞ւ. ՔՊ-ական պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին
![](https://img.youtube.com/vi/1DfNB1PdYz0/maxresdefault.jpg)
Քանի անգամ իշխանությունը փողոցում գցած էր, ընդդիմությունը չվերցրեց, չեն ուզում ՀՀ փլատակների տակ մնալ․ Հուսիկ Արա
![](https://img.youtube.com/vi/0s08hK2L43E/maxresdefault.jpg)
Տասնամյակներով ինքնակամ շինություններ են կառուցվել, oրինականացվողների ծավալը մեծ է լինելու. Ավինյան
![](https://img.youtube.com/vi/fzyEc-ACVNU/maxresdefault.jpg)
Ուղևորները ավտոբուսների վարորդների պահվածքից հաճախ են բողոքում, ի՞նչ է պետք անել. Ավինյան
![](https://img.youtube.com/vi/mwCztLvh0yw/maxresdefault.jpg)
Եթե Վերին Լարսը փակվի, իշխանափոխություն կլինի, ՀՀ տարածքի կեսը կորցնենք, իշխանափոխություն չի լինի․ Երվանդ Թարվերդյան
![](https://img.youtube.com/vi/Mfoo-syPY1k/maxresdefault.jpg)
Անվտանգ, ճկուն և հուսալի. Jetour մեքենաներն արդեն Հայաստանում են, էքսկլյուզիվ ցուցասրահն արդեն բացել է իր դռները
![](https://img.youtube.com/vi/xEEz3g665-E/maxresdefault.jpg)
2-րդ ցեմենտի գործարանն ամբողջ Արարատյան մարզը փոշու մեջ կթաղի. բնապահպաներն ահազանգում են
![](https://img.youtube.com/vi/KMkkj6MwjQ4/maxresdefault.jpg)
Ստանդարտով ենք փոխհատուցում․ աղետի գոտում մի տան գույքը շատ է եղել, մյուսինը՝ քիչ․ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/0zBvkmwMql0/maxresdefault.jpg)
Ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում բնակարանի մեկ քմ-ի դիմաց կտրամադրվի փոխհատուցում 60 հազար, իսկ մյուսներում՝ 40 հազար դրամի չափով․ Վահե Ղազարյան
![](https://img.youtube.com/vi/DRCMGyBC14g/maxresdefault.jpg)
Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Ռուբեն Մելքոնյան
![](https://img.youtube.com/vi/8ZKhn04JXUc/maxresdefault.jpg)
Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան
![](https://img.youtube.com/vi/2_AveYysZdQ/maxresdefault.jpg)
Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/MjpZxvyQFmY/maxresdefault.jpg)
Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան
![](https://img.youtube.com/vi/36uwHsspYzc/maxresdefault.jpg)
Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
![](https://img.youtube.com/vi/L3VIQdeuP0A/maxresdefault.jpg)
Եթե փողոցում 1 շաբաթ «մայիսի 9-ը» ունենանք, կկարողանանք իմփիչմենթ սկսել ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան
![](https://img.youtube.com/vi/63fv88UxDKM/maxresdefault.jpg)
Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
![](https://img.youtube.com/vi/U0R5BrNqgsc/maxresdefault.jpg)
Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական
-
17:12 • 25.07.24 Sevan Startup Summit-ն արդեն 6-րդ անգամ ներդրողներին, ստարտափերներին հավաքել է մեկ վայրում
-
20:35 • 22.07.24 Full Moon Fest-ի հյուրերը մասնակցեցին Ամերիաբանկի վիճակախաղին՝ շահելով 5 հատ 100 հազար դրամ նվեր քարտ
-
20:49 • 19.07.24 Արևմուտքին չի հուզում, թե ՀՀ-ն զիջումներով մինչև ուր կգնա, թղթի կտորի ստորագրմամբ ՌԴ-ին է դուրս մղում․ Կարեն Բեքարյան
-
14:02 • 19.07.24 Արարատի մարզի բնակիչները բոյկոտեցին ցեմենտի գործարան կառուցել ցանկացող «ՕՐԴ ՍՊԸ»-ի մամուլի ասուլիսը
-
12:17 • 18.07.24 Անահիտ աստվածուհու արձանը սեպտեմբերի 21-ից կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում. նախարար
-
12:16 • 18.07.24 Կառավարությունը 102 միլիոն եվրոյով ավելացրեց Հայաստանի պետական պարտքը
-
20:35 • 17.07.24 Չեմ բացառում, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե տեսնի, որ ճնշումը մեծ է, մարզային բեմադրությունները դրա համար են․ Արթուր Խաչատրյան
-
16:08 • 17.07.24 Կայացավ հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ը
-
20:41 • 15.07.24 Մեզ ստիպում են որպես ժողովուրդ գնալ կապիտուլյացիայի՝ որպես անուն-ազգանունով անհատներ․ Վահե Հովհաննիսյան
-
16:54 • 15.07.24 Երևանը նոր սիմվոլ կունենա. Renshin-ի Skyline թաղամասը կյանքի որակի նոր ստանդարտ է թելադրում
-
11:02 • 15.07.24 «Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր՝ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը
-
20:49 • 12.07.24 Եթե հարևանի պահանջով Սահմանադրություն փոխենք, կդառնանք Թուրքիայի կամ Ադրբեջանի գաղութ․ Վարդան Այվազյան
-
15:16 • 12.07.24 «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները, նորարարություն և լավագույն փորձ» խորագրով գիտաժողովը
-
16:59 • 11.07.24 Եթե ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրություն չառաջացնենք, տանուլ տված դաշտում ենք լինելու. Լարիսա Ալավերդյան
-
16:55 • 11.07.24 Ձեր ցանկությունները ձեր երկրում իրականացրեք, մեզ հետ գործ չունեք. Սրբազանը՝ միջազգային կառույցներին
-
16:52 • 11.07.24 ԵՄ-ում Հայաստանի անդամակցությանը չեն սպասում, ՀՀ-ն էլ դեռ պատրաստ չէ դրան. Ավետ Ադոնց
-
16:51 • 11.07.24 Հայաստանը ռեկորդ է գրանցել, թե ինչպես կարելի է աշխարհում շատ արագ մնալ մենակ. Արման Աբովյան
-
16:22 • 11.07.24 Հայ-ադրբեջանական կառավարելի կոնֆլիկտը մեր սխալների պատճառով դառնում է ռեգիոնալ. Վահե Հովհաննիսյան
-
14:42 • 11.07.24 Ինչպե՞ս է եղել՝ քարտեզի սխալներն ի վնաս մեզ են, մի սխալ չի եղե՞լ ի շահ մեզ. Արթուր Խաչատրյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահին
-
14:06 • 11.07.24 ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել․ Ալեն Սիմոնյան
-
13:15 • 11.07.24 «Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»՝ չգոյության. Նիկոլ Փաշինյան
-
12:29 • 11.07.24 Այգի ենք կառուցում, վեց ամիս հետո այն մոլախոտով է պատվում, ճանապարհ ենք գծանշում, առաջին անձրևից հետո պարզվում է՝ այդտեղ ճանապարհ չկա. Փաշինյան
-
20:58 • 10.07.24 Փաշինյանն արտահերթ կամ հերթական ընտրությունում կպարտվի, եթե վերակազմավորված ընդդիմություն ունենանք․ Սուրեն Սուրենյանց
-
11:46 • 10.07.24 Վրաստանից դեպի Ռուսաստան թունելները լուսավոր են, Դիլիջանի թունելը մութ է, ինչո՞ւ. ՔՊ-ական պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին
-
20:38 • 08.07.24 Քանի անգամ իշխանությունը փողոցում գցած էր, ընդդիմությունը չվերցրեց, չեն ուզում ՀՀ փլատակների տակ մնալ․ Հուսիկ Արա
-
15:39 • 08.07.24 Տասնամյակներով ինքնակամ շինություններ են կառուցվել, oրինականացվողների ծավալը մեծ է լինելու. Ավինյան
-
15:38 • 08.07.24 Ուղևորները ավտոբուսների վարորդների պահվածքից հաճախ են բողոքում, ի՞նչ է պետք անել. Ավինյան
-
20:52 • 05.07.24 Եթե Վերին Լարսը փակվի, իշխանափոխություն կլինի, ՀՀ տարածքի կեսը կորցնենք, իշխանափոխություն չի լինի․ Երվանդ Թարվերդյան
-
18:52 • 04.07.24 Անվտանգ, ճկուն և հուսալի. Jetour մեքենաներն արդեն Հայաստանում են, էքսկլյուզիվ ցուցասրահն արդեն բացել է իր դռները
-
18:14 • 04.07.24 2-րդ ցեմենտի գործարանն ամբողջ Արարատյան մարզը փոշու մեջ կթաղի. բնապահպաներն ահազանգում են
-
13:07 • 04.07.24 Ստանդարտով ենք փոխհատուցում․ աղետի գոտում մի տան գույքը շատ է եղել, մյուսինը՝ քիչ․ Փաշինյան
-
13:07 • 04.07.24 Ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում բնակարանի մեկ քմ-ի դիմաց կտրամադրվի փոխհատուցում 60 հազար, իսկ մյուսներում՝ 40 հազար դրամի չափով․ Վահե Ղազարյան
-
20:45 • 03.07.24 Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Ռուբեն Մելքոնյան
-
20:49 • 01.07.24 Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան
-
15:47 • 01.07.24 Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
-
12:07 • 01.07.24 Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան
-
12:07 • 01.07.24 Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
-
21:48 • 28.06.24 Եթե փողոցում 1 շաբաթ «մայիսի 9-ը» ունենանք, կկարողանանք իմփիչմենթ սկսել ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան
-
16:37 • 28.06.24 Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
-
14:33 • 27.06.24 Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:40 • 26/07 Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը «Եթե նրանք կարողանան սպանել ինձ, իսկ այս տարբերակը հնարավոր է, ես հույս ունեմ, որ Ամերիկան կջնջի Իրանն աշխարհի երեսից, քանի որ հակառակ դեպքում ամերիկացի առաջնորդներին կվերաբերվեն որպես թուլամորթ վախկոտների», - ասվում է նրա գրառման մեջ:
-
Քաղաքականություն 21:01 • 26/07 ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա Այվազյան Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել,
-
Իրավունք 18:17 • 26/07 Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան 4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։
-
Քաղաքականություն 09:31 • 26/07 ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:
-
Իրադարձային 08:39 • 26/07 Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը. երիտասարդ ամուսինները և նրանց 7-ամյա որդին մահացել են Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ 1 հոգի՝ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։
-
Քաղաքականություն 13:31 • 26/07 Ֆանտաստիկ նախագահ կլինի. Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսին «Մենք նրան ասացինք, որ կարծում ենք՝ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ», - գրել է ԱՄՆ նախկին նախագահը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 26/07 ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը 25 օրում 515,430 արձանագրություն է կազմել․ «Ժողովուրդ» Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89,921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44,320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10,408-ը՝ ոչ սթափ վարելու, 14,869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով:
-
Տնտեսություն 14:27 • 26/07 Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraphcoukը՝ մանրամասնելով, որ չարագ
-
Իրավունք 16:03 • 26/07 ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ կոռուպցիոն քրեական գործի շրջանակում կալանավորել և ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայություն է տեղափոխել պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ, ՌԴ հերոս Դմիտրի Բուլգակովին:
-
Իրավունք 20:01 • 26/07 Դատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ․ դատախազության պահանջն է Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից, նրա հորից, կնոջից և քենուց։
-
Քաղաքականություն 09:40 • 26/07 Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը «Եթե նրանք կարողանան սպանել ինձ, իսկ այս տարբերակը հնարավոր է, ես հույս ունեմ, որ Ամերիկան կջնջի Իրանն աշխարհի երեսից, քանի որ հակառակ դեպքում ամերիկացի առաջնորդներին կվերաբերվեն որպես թուլամորթ վախկոտների», - ասվում է նրա գրառման մեջ:
-
Քաղաքականություն 21:01 • 26/07 ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա Այվազյան Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել,
-
Իրավունք 18:17 • 26/07 Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան 4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։
-
Քաղաքականություն 09:31 • 26/07 ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:
-
Իրադարձային 08:39 • 26/07 Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը. երիտասարդ ամուսինները և նրանց 7-ամյա որդին մահացել են Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ 1 հոգի՝ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։
-
Քաղաքականություն 13:31 • 26/07 Ֆանտաստիկ նախագահ կլինի. Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսին «Մենք նրան ասացինք, որ կարծում ենք՝ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ», - գրել է ԱՄՆ նախկին նախագահը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 26/07 ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը 25 օրում 515,430 արձանագրություն է կազմել․ «Ժողովուրդ» Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89,921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44,320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10,408-ը՝ ոչ սթափ վարելու, 14,869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով:
-
Տնտեսություն 14:27 • 26/07 Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraphcoukը՝ մանրամասնելով, որ չարագ
-
Իրավունք 16:03 • 26/07 ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ կոռուպցիոն քրեական գործի շրջանակում կալանավորել և ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայություն է տեղափոխել պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ, ՌԴ հերոս Դմիտրի Բուլգակովին:
-
Իրավունք 20:01 • 26/07 Դատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ․ դատախազության պահանջն է Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից, նրա հորից, կնոջից և քենուց։
-
Իրադարձային 13:51 • 21/07 Արաբկիրի ոստիկանները 2 անչափահաս աղջկա մոտ հայտնաբերել են ատրճանակներ Անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերվում են անչափահաս աղջիկները: Երկուսի մոտ էլ եղել են ատրճանակներ։ Վերջիններս արդարացել մ են, թե գիշերով փողոցում ման են գալիս և իրենց ապահովության համար են զենք կրում։
-
Իրադարձային 10:40 • 21/07 Վաղվանից կորած ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ Սուրենյան Օդի ջերմաստիճանն հուլիսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:Երևանում՝ հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
-
Տնտեսություն 10:53 • 24/07 Wildberries-ի համահիմնադիրը դիմել է Կադիրովին՝ պնդելով, որ Միրզոյան եղբայրները փորձում են տիրանալ իր և կնոջ բիզնեսին Հետխորհրդային տարածքի խոշորագույն առցանց առևտրային հարթակներից մեկը՝ Wildberries-ը. հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ինչպես հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փորձ է արվում ակնհայտ և լկտի «ռեյդի» միջոցով տիրանալ Wildberries ընկերությանը:
-
Իրադարձային 15:03 • 23/07 Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը, բուհերում 6 հազարից ավելի տեղ թափուր է մնացել․ ինչ են նախընտրել դիմորդները Այս տարի դիմորդները հնարավորություն են ունեցել քննություն հանձնել մի քանի անգամ։ Ընտրել են այն քննության գնահատականը, որի արդյունքը բարձր է եղել։
-
Տնտեսություն 14:25 • 22/07 Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը զրո է, ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից. Արամ Սարգսյան Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից: Այն սպասարկման ոլորտի տնտեսական քաղաքականություն է՝ հյուրանոցներ ու սրճարաններ են կառուցում:
-
Իրադարձային 14:20 • 23/07 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ տեղումները կշարունակվեն Մարզերում հուլիսի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 13:07 • 21/07 ՄիԳ-29 և ՄիԳ-31 ինքնաթիռները կանխել են ԱՄՆ B-52N ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը. ՌԴ ՊՆ ՌԴ հակաօդային պաշտպանության ծառայության կազմում ներառված կործանիչները կանխել են ամերիկյան ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը ամերիկյան ռմբակոծիչները նկատվել են Բարենցի ծովի օդային
-
Իրադարձային 17:30 • 21/07 Երևան-Սևան ճանապարհին «Hyundai Elantra»-ն, կուտակված անձրևաջրերի պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել Վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Վարդուհի Մ.-ն, 39-ամյա Լևոն Խ.-ն և 7-ամյա Էրիկ Բ.-ն։ Նրանք ընտանիքի անդամներ են։
Քաղաքականություն
-
19:23 • 26.07.24 Միրզոյանը կմեկնի Կիպրոս, հանդիպում կունենա Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
Իրավունք
-
18:41 • 26.07.24 Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ
Սպորտ
-
20:03 • 26.07.24 Փարիզում Օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է 11 միլիարդ եվրո
Մշակույթ
-
11:09 • 21.07.24 Երևանում ելույթ կունենա Պլասիդո Դոմինգոն
Գիտություն/տեխնիկա
-
16:16 • 25.07.24 Apple-ը ծալվող iPhone է մշակում. լրատվամիջոցներ
-
13:24 • 25.07.24 Xiaomi-ն ներկայացրել է ամբողջապես էլեկտրական հիպերքար (լուսանկարներ)
Ժամանց
-
14:21 • 23.07.24 Սնուփ Դոգը կլինի Օլիմպիական կրակի ջահակիրներից մեկը