Օդաչուն պատմել է թուրքական օդուժի՝ Սիրիայի երկնքում ձախողման մասին՝ Ռուսաստանի պատճառով

19:54 • 15.10.19

Թուրքական ավիացիոն ուժերը 20 ժամ շարունակ չեն կարողացել որևէ հարձակում իրականացնել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական զորամիավորման դեմ, ինչի համար պատճառ է հանդիսացել Ռուսաստանի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում օդային տարածքի փակումը:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով մալթացի ռազմական վերլուծաբան, թղթակից Բաբաք Թագվայի թվիթերյան հաղորդագրությանը, որում մեջբերվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի 181-րդ ստորաբաժանման նախկին օդաչուի խոսքը:

Փորձագետի խոսքով՝ առաքելությանը ներգրավված են եղել F-16 կործանիչները, սակայն դրանց նախաձեռնած գործողություններից ոչ մեկը հարվածով չի ավարտվել՝ ուղղված քրդական ուժերի կամ սիրիական զորքերի դեմ: