Էրդողանը պահանջել է ԱՄՆ-ից Անկարային հանձնել սիրիական քրդերի հրամանատարին

02:45 • 25.10.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է Անկարային հանձնի քրդա-արաբական «Սիրիական ժողովրդավարական ուժեր» դաշինքի հրամանատար Մազլում Քոբանի Աբդիին, հաղորդում է Interfax-ը:

«Քոբանին հետախուզվում է Ինտերպոլի կողմից, և ԱՄՆ-ն պետք է նրան փոխանցի Թուրքիային»,- ասել է Էրդողանը:

Նա քննադատել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների առաջնորդներին և քաղաքական գործիչներին, որոնք հանդիպել են դաշինքի ներկայացուցիչների հետ: Թուրքիայի նախագահը նշել է, որ իր հարաբերությունները ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ գտնվում են լավ մակարդակի վրա, և նրանց զրույցներն «անկեղծ» են:

Նշվում է, որ Էրդողանը նոյեմբերի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն:

Էրդողանը պահանջել է ԱՄՆ-ից Անկարային հանձնել սիրիական քրդերի հրամանատարին