«168 ժամ»․ Երեքշաբթի օրը Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի, որ կարողանան Արսեն Բաբայանին կալանքի տակ պահել

09:07 • 26.10.19

«Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը: Վերջինս հաստատել է մեր տեղեկությունը՝ հավելելով, որ որևէ կարգավիճակ ինքը չունի: Հարցին, թե ի՞նչ հարցեր են իրեն տրվել, նա պատասխանել է, որ չի կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է: «Դրա համար մարդիկ ստորագրում են, չէ՞»,- ասել է ԱԺ վերջին 25 տարինե­րի Քարտուղարության անփոփոխ պետը:

Հավելենք, որ, մեր տեղեկություններով, երեքշաբթի օրը մեղադրանք է առաջադրվելու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, սակայն կալանավորման միջնորդությամբ ՀՔԾ-ն հան­դես չի գա: Ա. Բաբլոյանին մեղադրանք առաջադրելու՝ ՀՔԾ-ի տրամաբանությունը, թերևս, հասկանալի է, քանի որ այլապես Արսեն Բաբայանին կալանքի տակ պահել չեն կարող»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: