Հրդեհ՝ Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» հանդամասում. այրվում է մոտ 10 հա բուսածածկույթ

10:35 • 26.10.19

Հոկտեմբերի 25-ին, ժամը 20:09-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենից «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայրում հրդեհաշիջում են իրականացնում անտառտնտեսության 10 աշխատակից և Փամբակ գյուղի բնակիչներ, հրշեջ-փրկարարների օգնության կարիք դեռևս չկա: Այրվում է մոտ 10 հա բուսածածկույթ:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:15-ին, անհրաժեշտությունից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: