Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկում մահամերձ տղամարդու համար ամուսնական արարողություն են կազմակերպել. նա մահացել է ժամեր անց

11:33 • 28.10.19

Մեծ Բրիտանիայի Նորթհեմփթոն քաղաքի հիվանդանոցում մահամերձ տղամարդու համար ամուսնական արարողություն են կազմակերպել, գրում է Daily Mail-ը:

Հուլիսին 33-ամյա Գերի Սմարթը վատ ինքնազգացողություն է ունեցել: Սեպտեմբերի վերջին նրա մոտ վերջին փուլում գտնվող թոքերի քաղցկեղ են հայտնաբերել:

Գերին ցանկացել է կյանքից հեռանալ՝ որպես ամուսնացած տղամարդ. այդ պատճառով ամուսնական արարողությունը կազմակերպել են հիվանդանոցի սենյակում: Մահամերձ տղամարդու շուրջն են հավաքվել նրա հարազատներն ու ընկերները, և քահանան Գերիին ու նրա 31-ամյա հարսնացուին՝ Լաուրային, այր ու կին է հայտարարել:

«Նա կարողացավ ինձ ամուսնական երդում տալ, մատիս մատանի հագցնել և համբուրել ինձ: Ես պառկեցի նրա կողքին, և մենք «Ֆորսաժ 8»-ը նայեցինք, քանի որ նա մեքենաներ շատ էր սիրում»,- ասել է Լաուրան:

Ամուսնական արարողությունից 7 ժամ անց տղամարդը մահացել է:

Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկում մահամերձ տղամարդու համար ամուսնական արարողություն են կազմակերպել. նա մահացել է ժամեր անց