«Հարսանեկան խառնաշփոթ» ֆիլմի դիզայները մեկնաբանել է Մեգան Մարքլի և ֆիլմում Ջենիֆեր Լոպեսի կրած հարսանեկան զգեստների նմանության մասին ասեկոսեները (լուսանկարներ)

12:45 • 28.10.19

Անցյալ տարի Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ամուսնությունից հետո երկրպագուները սկսեցին համեմատություններ տանել Մեգանի և 2001 թվականին նկարահանված «Հարսանեկան խառնաշփոթ» (The Wedding Planner) ռոմանտիկ կատակերգությունում Ջենիֆեր Լոպեսի կրած հարսանեկան զգեստների միջև և մատնանշել դրանց ակնհայտ նմանությունը, գրում է Insider-ը:

Ֆիլմի զգեստների դիզայներ Փեմ Չիլթոնը վերջերս տված հարցազրույցում, անդրադառնալով այդ խոսակցություններին, հայտնել է, որ իր կարծիքով՝ Մարքլը կարող էր ոգեշնչված լինել ֆիլմում Ջենիֆերի կրած զգեստից:

«Ինձ շատ նամակներ են ուղղում Մեգան Մարքլի հարսանեկան զգեստի վերաբերյալ: Միշտ պատասխանում եմ՝ «Վստահ եմ՝ զուգադիպություն է», թեև ֆիլմը թողարկվել է այն ժամանակ, երբ նա իր պատանեկան տարիքում էր, ուստի գուցե ընկերուհիների հետ դիտել է այն»,- Glamour ամսագրին տված հարցազրույցում հայտնել է դիզայները:

The Wedding Planner ֆիլմը թողարկվել է 2001 թվականին, երբ Մեգանը 19 տարեկան էր, գրում է աղբյուրը: Գլխավոր դերերում հանդես են գալիս հոլիվուդյան դերասանուհի, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և Մեթյու ՄքՔոնախին:

Սասեքսի դքսուհու Givenchy նորաձևության տան հարսանեկան զգեստը քննադատությունների էր արժանացել նաև չափազանց «պարզ ու հասարակ» լինելու համար:

Չիլթոնի համոզմամբ՝ հարսանեկան զգեստը պարտադիր չէ փքուն, ժանյակավոր ու արքայադստեր զգեստների նման լինի:

Meghan Markle Prince Harry royal wedding altar

Image result for meghan markle wedding dress

Image result for meghan markle wedding dress

Image result for meghan markle wedding dress

Image result for jennifer lopez wedding planner wedding dress