Սպիտակ տունը լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է Թրամփը հետևում ԻՊ-ի պարագլխի ոչնչացման գործողությանը

12:53 • 28.10.19

Սպիտակ տունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի, ԱՄՆ փոխնախագահի և այլ պաշտոնյաների հետ միասին հետևում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացման գործողությանը: Լուսանկարները հրապարակվել են Սպիտակ տան թվիթերյան էջում:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն շաբաթ օրը Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ:

Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է Ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, հայտնել է, որ «Ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։

Սպիտակ տունը լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է Թրամփը հետևում ԻՊ-ի պարագլխի ոչնչացման գործողությանը