Շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի խախտումների աճ. սադրանքների շարունակման դեպքում դիմելու ենք համարժեք գործողությունների. Արցախի ՊՆ

18:07 • 30.10.19

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

«Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների»:

 

Շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի խախտումների աճ. սադրանքների շարունակման դեպքում դիմելու ենք համարժեք գործողությունների. Արցախի ՊՆ