Բիլ Մյուրեյը խոստովանել է, որ հետաքրքրության համար դիմել է արագ սննդի կետում աշխատանքի համար և ընդունվել աշխատանքի (տեսանյութ, լուսանկարներ)

16:22 • 31.10.19

Հոլիվուդյան դերասան Բիլ Մյուրեյը խոստովանել է, որ հետաքրքրության համար դիմել է արագ սննդի կետում աշխատանքի համար, և շատ է զարմացել, երբ իրեն ընդունել են աշխատանքի, գրում է Daily Mail-ը:

69-ամյա դերասանն այդ մասին խոստովանել է հոլիվուդյան դերասանուհի Էմի Շումերի փոդքասթի (աուդիոֆայլերից կազմված հաղորդաշար) ժամանակ:

«Ատլանտայի օդանավակայանում լրացրի P.F. Chang-ի (ամերիկյան ռեստորան) աշխատանքի հայտի թերթիկը, քանի որ այն, ըստ իս, ամենահիանալի տեղերից մեկն է»,- հայտնել է դերասանը:

Բիլ Մյուրեյը հավելել է, որ արագ սննդի ռեստորանն իր դիմումին արձագանքել է Twitter-ում՝ գրելով, որ նա ընդունված է աշխատանքի:

«Բիլ, դուք ընդունված եք: Ե՞րբ կարող եք անցնել աշխատանքի»,- գրառում է կատարել ընկերությունը:

Ցավոք Բիլը, ըստ երևույթին, չի կարողանա ստանձնել երկրորդ աշխատանքը, քանզի այս տարին դերասանի համար ֆիլմաշատ էր, գրում է աղբյուրը:

2020 թվականին կթողարկվի դերասանի մասնակցությամբ միանգամից երեք ֆիլմ՝ «Ուրվականների որսորդները-2020» (Ghostbusters), «Ֆրանսիացի դիսպետչերը» (The French Dispatch) և On the Rocks-ը:

 

He's hired! Bill Murray just revealed one of his dream jobs is to work at the Chinese restaurant P.F. Changs

Sounds like fun! 'It looks like the best time,' he responded to Amy while on the podcast

Busy man: He's also booked solid for the remainder of the year and into 2020 with his new movies Ghostbusters, The French Dispatch, and On the Rocks. He's pictured above at the red carpet for the Rome Film Festival