Փաշինյանը ՌԴ վարչապետի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների օրակարգային հարցերը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:
Քննարկվել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ:










