Ավստրալիայի բնակչուհին բաժանումից հետո նախկին ընկերոջը 9 հազար հաղորդագրություն է ուղարկել և դատարանում հայտնվել
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի բնակչուհի Դենիս Ջեյն Լին նախկին ընկերոջից բաժանվելուց հետո ավելի քան 9 հազար սպառնալից հաղորդագրություն է ուղարկել նրան, գրում է Daily Mail-ը:
Կինը, որը մասնագիտությամբ բժշկուհի է, ձերբակալվել է 2017 թվականին՝ հետապնդելու, ահաբեկելու, սպառնալու և վիրավորելու մեղադրանքով: Կինը դատարանում ընդունել է մեղադրանքների մի մասը:
Ավստրալուհին հանդիպել է Մեթյու Հոլբերթոն անունով տղամարդու հետ: Նրանք ծանոթացել էին ծանոթությունների Tinder հավելվածի միջոցով: 2015 թվականի հուլիսից սեպտեմբեր ամիսներին զույգը 4 հանդիպում է ունեցել, այնուհետև տղամարդը հայտարարել է հարաբերությունների խզման և իր՝ Մելբուրն քաղաք տեղափոխվելու մասին:
Բժշկուհուն դուր չի եկել Հոլբերթոնի որոշումը և սկսել է տղամարդուն, նրա նոր ընկերուհուն և ընտանիքի անդամներին հարյուրավոր հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ ուղարկել: Դատարանը հավաքել է բոլոր սպառնալիքների և մեղադրանքների տեքստերը 5 թղթապանակի մեջ. դրանցում ավելի քան 9 հազար հաղորդագրություն է եղել:










