3,7 սանտիմետր երկարություն ունեցող ատամը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Գերմանական Օֆֆենբախ քաղաքում ատամնաբույժը ռեկորդային երկարություն ունեցող ատամ է հեռացրել, գրում է UPI պորտալը:
Ատամնաբույժ Մաքս Լուկասին է դիմել սուր ատամնացավ ունեցող այցելուն: Ուսումնասիրելով ատամը՝ ատամնաբույժը հայտնաբերել է, որ այն անոմալ երկարություն ունի:
Երբ ատամը հեռացվել է, պարզվել է, որ այն 3,7 սանտիմետր է, ինչը ռեկորդային է համարվում:
Միջադեպը տեղի է ունեցել դեռևս 2018 թվականին, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն այժմ, քանի որ այս ամբողջ ժամանակահատվածում ատամնաբույժը պատրաստել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ ատամը Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար:
Վերջերս բժիշկը ստացել է համապատասխան վկայագիրը: Լուկասն ասում է, որ վկայագիրը հատուկ տեղ է զբաղեցնելու իր աշխատասենյակում:










