«Մինչև մարդիկ ճիգ չգործադրեն, նշանակալի փոփոխություններ չեն գրանցվի». Ջուլիանա Մուրը խոսել է սեռական բռնության դեմ #MeToo շարժման մասին

14:24 • 31.10.19

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մուրը հայտնել է, որ սեռական բռնության դեմ #MeToo շարժումը «բազմաթիվ դռներ է բացել հանրության առաջ, սակայն նշանակալի փոփոխություններ չեն գրանցվի այնքան ժամանակ, մինչև մարդիկ ճիգ չգործադրեն», գրում է Daily Mail-ը:

58-ամյա դերասանուհին վերջերս ES ամսագրին տված հարցազրույցում խոսել է #MeToo և Time’s Up սեռական ոտնձգությունների և սեռական բռնության դեմ շարժումների կարևորության, տարիքի վերաբերյալ կարծրատիպերի և անձնական ու մասնագիտական կյանքը համատեղելու մասին:

Դերասանուհու խոսքով՝ դրանք ամենասթափեցնող շարժումներն էին, որ երբևէ գոյություն են ունեցել, «քանզի ստիպեցին մարդկանց գիտակցել մեր ոլորտում առկա անհավասարությունը»:

«Մեր առջև դռներ են բացվել, սակայն նշանակալի փոփոխություններ չեն գրանցվի այնքան ժամանակ, մինչև մարդիկ ճիգ չգործադրեն»,- հավելել է դերասանուհին:

Խոսելով Հոլիվուդում տարիքի վերաբերյալ կարծրատիպերի մասին՝ Մուրն ասել է. «Տարիքը թաքցնելը կամ քողարկելն ինձ պարզապես հունից հանում է: 50 տարեկան լինելու մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Դա կյանքի մի մասն է»,- ասել է դերասանուհին:

Նրա խոսքով՝ տղամարդկանց դեպքում տարիքը շահարկումների թեմա չէ:

Հարցին, թե արդյոք դժվար չէ անձնական կյանքը համատեղել մասնագիտականի հետ, դերասանուհին բացասական պատասխան է տվել:

Նրա խոսքով՝ մասնագիտության մեջ հաջողակ լինել չի նշանակում զրկվել անձնական կյանքից և երեխաներ ունենալու բերկրանքից:

'Don't know if it's made a change': Julianne Moore, 58, has now discussed the impact of the #MeToo and Time¿s Up movements in a new interview with ES Magazine

Views: The actress admitted that she 'didn't know whether there had been a shift' with the movements, adding that change only happens when 'people make an effort'

Image result for Juliana mur

Image result for Juliana mur