Ղրիմում առաջին ձյունն է տեղացել (լուսանկար)

14:05 • 31.10.19

Հինգշաբթի Ղրիմում տեղացել է առաջին ձյունը, սակայն հաջորդ շաբաթ զգալի տաքացում է սպասվում, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղրիմի հիդրոմետ ծառայության տեղեկատվությանը:

Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի բնակիչները սոցիալական ցանցերում առաջին ձյան լուսանկարներն ու տեսանյութերն են տեղադրում:

Օդևերևութաբանական ծառայության տվյալներով՝ այժմ կայուն ձնածածկույթ Ղրիմում, նրա լեռնային և նախալեռնային գոտիներում չի ձևավորվի, իսկ նոյեմբերի 3-ից եղանակը զգալիորեն կտաքանա: