Կիմ Չեն Ընը ցավակցել է Հարավային Կորեայի նախագահին՝ մոր մահվան կապակցությամբ

13:16 • 31.10.19

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին ցավակցություն է հայտնել՝ մոր մահվան կապակցությամբ, հայտնել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը, գրում է ria.ru-ն:

«Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հոկտեմբերի 30-ին ցավակցական ուղերձ է հղել նախագահ Մուն Չժե Ինին՝ վերջինիս մոր՝ տիկին Կան Հան Օկի մահվան կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդման՝ Կիմ Չեն Ընը նամակում հարգել է Կան Հան Օկի հիշատակը և իր խորին ցավակցությունն է հայտնել:

Ուղերձն անձամբ հանձնվել է նախագահին, որը գտնվում էր Փուսանում՝ մոր հուղարկավորությանը:

Մուն Չժե Ինի մայրը մահացել է 91 տարեկանում՝ հոկտեմբերի 29-ին։