Թուրք զինվորականները գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող գյուղը․ ԶԼՄ-ներ
Սիրիական հեռուստաալիքը հինգշաբթի տեղեկացրել է թուրք-սիրիական սահմանին գտնվող Ռաս էլ Այն քաղաքից հարավ-արևելք ընկած Թել-Վարդ գյուղի ուղղությամբ թուրք զինվորականների բացած կրակահերթի մասին։
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, սիրիական աղբյուրը պնդում է, որ գնդակոծության զոհ են դարձել 4 խաղաղ բնակիչ։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ բոլոր զոհվածները մեկ ընտանիքի անդամներ են։ Արկն ընկել է նրանց տան վրա։ Ավելի վաղ հաղորդվում էր նույն գյուղում մեկ կնոջ մահվան և 4 քաղաքացիների վիրավորվելու մասին։
Չորեքշաբթի սիրիական ԶԼՄ-ները ևս հայտնել էին թուրք զինվորականների և նրանց կողմից մարտնչող ընդդիմադիր զորամիավորումների ու սիրիական բանակի միջև բախումների մասին։ Նշվում էր, որ գյուղի ուղղությամբ մի շարք հրետանային հարվածներ են հասցվել։










