Բեյլը վերադարձել է Լոնդոնից, սակայն չի մարզվել Ռեալի ընդհանուր խմբում
Armsport-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը վերադարձել է Լոնդոնից, սակայն չի մարզվել մադրիդյան ակումբի ընդհանուր խմբում:
Կիսապաշտպանը շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից։ Այսօր նա մարզվել է դահլիճում։ Վերականգնման ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ։
Բացի այդ, «Ռեալի» մարզումը բաց է թողել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը՝ երեխա ունենալու պատճառով։ Կուլումբացին թիմի հետ աշխատանքին կվերադառնա վաղը։










