Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մասնագետները վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին (տեսանյութ)

23:24 • 01.11.19

Այս պահին Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են/քնեցնում են», ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ վերջին երկու օրվա ընթացքում շների ոհմակը երկու անգամ հարձակվել է Կենդանաբանական այգու կենդանիների վրա։ Առաջին հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի լույս առավոտ», երբ շները հոշոտել էին 3 կենգուրի, իսկ երկրորդ հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին լույս առավոտ, այս անգամ շները մուֆլոններ էին հոշոտել։

Այս երկու միջադեպերից հետո Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին առաջարկել էր պաշտոնից ազատվելու դիմում գրել, ինչից հետո Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց, որ դադարեցնել իր լիազորությունները: 

Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մասնագետները վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին (տեսանյութ)