Եվրամիությունը 663 մլն եվրո օգնություն է տրամադրել Թուրքիային՝ սիրիացի փախստականների համար

23:52 • 01.11.19

Եվրոպական Միությունը 663 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է ուղարկել Թուրքիային սիրիացի փախստականներին անհրաժեշտ միջոցներով ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:

Թուրքիան Սիրիայի հյուսիսում ծրագրել է անվտանգության գոտի ստեղծել, որտեղ ցանկանում է  բնակեցնել Թուրքիայի տարածքում ապաստանած սիրիացի փախստականներին։


Թուրքիան սկսել է աշխատել փախստականներին Սիրիա հետ ուղարկելու ուղղությամբ: Նշվում է, որ արդեն պատրաստ են անվտանգության գոտում փախստականների համար կառուցվելիք բնակատեղիների ծրագրերը:


Եվրամիությունը 663 մլն եվրո օգնություն է տրամադրել Թուրքիային՝ սիրիացի փախստականների համար