Թուրքիան Ռուսաստանին է հանձնել սիրիացի 18 գերեվարված զինվորի

23:46 • 01.11.19

Թուրքիան Ռուսաստանի զինված ուժերին է փոխանցել Սիրիայի կառավարական ուժերի 18 զինվորի, որոնք թուրքական բանակին հարող ընդդիմադիր խմբավորումների կողմից գերեվարվել էին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների ընթացքում։

Այս մասին տեղեկացնում է nupel.net կայքը՝ նշելով, որ Սիրիայի կառավարական բանակի զինվորները գերեվարվել էին հոկտեմբեր 29-ին՝ Թիլ Թեմիր բնակավայրի մատակայքում:

Այժմ զինվորները տեղափոխել են Սիրիայի Կամիշլի քաղաքի օդանավակայան։ 

Հիշեցնենք, որ այսօր ռուսական ռազմական ոստիկանությունը ուղևորվել է թուրքերի հետ առաջին համատեղ պարեկային հսկողությունն իրականացնելու Սիրիայի հյուսիսում: Պարեկային ավտոշարասյունը բաղկացած է եղել 5 ռուսական և 4 թուրքական զրահապատ մեքենաներից:

 

Թուրքիան Ռուսաստանին է հանձնել սիրիացի 18 գերեվարված զինվորի