ԶԼՄ-ները հայտնել են Վերատիի հսկայական աշխատավարձի չափը

00:18 • 01.11.19

Հայտնի է դարձել, թե որքան կստանա ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին նոր պայմանագրի պայմաններով: Այս մասին հայտնում է Armsport-ը` վկայակոչելով La Gazzetta dello Sport-ին:

Նշվում է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 17 միլիոն եվրո։ Կողմերը կնքել են նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Իտալացի կիսապաշտպանի և փարիզցիների միջև նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2021 թվականին։

Հիշեցնենք, որ 26-ամյա Վերատին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից, մասնակցել է 290 հանդիպման, խփել 9 գոլ և կատարել 48 արդյունավետ փոխանցում: