«Հրապարակ». Ռուստամ Բադասյանը՝ «Հաց բերողի» գործի մասին  

07:00 • 02.11.19

 

«Ձեր նախկին դասախոսը՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հաց բերողի հետ կապված՝ օրերս տեսակետ հայտնեց, Դուք՝ որպես արդարադատության ջատագով, պատրաստվո՞ւմ եք վերանայել Հաց բերողի մահվան հանգամանքները, որպեսզի նախադեպը չկրկնվի` հարցրինք Ռուստամ Բադասյանին։ «Իմ լիազորությունների մեջ չի մտնում որևէ քրեական գործի վերաբացումը»:

Խնդիրը վերաբացումը չէ, խնդիրը մեռնող արդարադատությունն է․ որպես քաղաքացի՝ այդ հանգամանքները Ձեզ չե՞ն անհանգստացնում։ «Իհարկե, անհանգստացնում են, և եթե ես մանրամասն ծանոթանամ ու տեսնեմ, որ այնտեղ այնպիսի հանգամանքներ կան, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման, կարող եմ ինքս՝ որպես քաղաքացի, դիմել այդ խնդրով»: Իսկ բացառո՞ւմ եք, որ Հաց բերողի նախադեպը կարող է կրկնվել, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի դեպքում։ «Չեմ կարծում, որ կարող է կրկնվել, իսկ ցանկացած մարդու առողջական վիճակն ինձ իսկապես անհանգստացնում է»։ Չե՞ք կարծում, որ քաղաքական հետապնդում կա Մանվել Գրիգորյանի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մնացյալների նկատմամբ։ «Իհարկե` ոչ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

«Հրապարակ». Ռուստամ Բադասյանը՝ «Հաց բերողի» գործի մասին