Տավուշի մարզի Դիտավան գյուղում այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկն ամբողջությամբ և տանիքը

10:05 • 02.11.19

Նոյեմբերի 2-ին, ժամը 04:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիտավան գյուղում այրվում է տան տանիք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 1-ին փողոցի թիվ 5 երկհարկանի տան երկրորդ հարկն՝ ամբողջությամբ և տանիքը (մոտ 150 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:56-ին, մարվել՝ 08:12-ին:

Տավուշի մարզի Դիտավան գյուղում այրվել է երկհարկանի տան երկրորդ հարկն ամբողջությամբ և տանիքը