«Ժողովուրդ». ՀԾԿՀ-ն որոշել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել 10 մլն դրամով

09:46 • 02.11.19

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբե­րի 6-ի նիստում, հնարավոր է, տուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը:

Պարզ­վում է՝ ՀԾԿՀ-ն այս տարվա սեպտեմբե­րի 17-ից ընկերության նկատմամբ վար­չական վարույթ է հարուցել հանձնաժո­ղովի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայու­թյունների մատուցման կանոնների մի քանի կետերով սահմանված ժամկետ­ների խախտման փաստերի ուսումնա­սիրության նպատակով:

Հանձնաժողո­վը որոշում է կայացրել ընկերությանը տուգանել 10 մլն դրամով: Այս խնդրի առնչությամբ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ըն­կերությունից: Մամուլի խոսնակ Մու­րադ Սարգսյանն ասաց, որ պարզաբա­նում կտրամադրեն նոյեմբերի 6-ի նիս­տի ավարտից հետո միայն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: