ԵԿՄ անդամներ Սափեյան եղբայրներն իրենց որդիների հետ մտել են «Թալին» ՋՕԸ-ի գրասենյակ ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ. հնչել է կրակոց

14:50 • 07.11.19

Այսօր ժամը 12.00-ի սահմաններում Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն է տեղի ունենում: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Այս պահին դեպքի հանգամանքները պարզվում են, Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Գաբրիելյանը:

Նշենք` քիչ առաջ 168.am-ը տեղեկություն էր ստացել, որ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի գրասենյակում: 

Ըստ ստացված տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել ԵԿՄ անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ:  Վիճաբանություն է սկսվել, ծեծուջարդ, կրակոց է հնչել: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ: 

Մինչև ոստիկանության ժամանելը, ըստ 168.am-ի աղբյուրի, Սափեյանները փախել են: 

ԵԿՄ անդամներ Սափեյան եղբայրներն իրենց որդիների հետ մտել են «Թալին» ՋՕԸ-ի գրասենյակ ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ. հնչել է կրակոց