Հավատացած ենք, որ դատարանը կկայացնի որոշում, որն ապագայում ՀՀ տնտեսական դաշտը զերծ կպահի անբարեխիղճ ոտնձգություններից. IDBank-ի իրավաբանը՝ գործի մասին, որով գործարարը բանկից $22 մլն է պահանջում
Ենթադրվում է, որ առաջիկա օրերին նոր թափ կստանա պատմությունը՝ կապված հայտնի գործարար Գևորգ Աֆանդյանի և IDBank-ի (նախկինում «Անելիք Բանկ») միջև դատական գործի հետ։ Գործարարը IDBank-ից 22 միլիոն դոլար է պահանջում՝ իր իրավունքները խախտելու համար։ Մասնավորապես, սեպտեմբերի 20-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն եւ նույն ՍՊԸ-ի («Արզնի» հանքային ջրերի գործարան) սնանկության կառավարիչն ընդդեմ Անելիք Բանկի մոտ 22 մլն դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջի գործով դատարանի վճիռը և որոշել բավարարել սնանկ ընկերության պահանջը եւ բանկից գանձել նշված գումարը։
Այս առիթով IDBank-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որում դատարանի որոշումը «աներևակայելի» էր անվանել։
«Հայտնում ենք, որ չենք ընդունում կայացված վճիռը եւ շարունակում ենք պնդել, որ գրավի առարկա՝ «Արզնի» հանքային ջրերի գործարանի օտարման գործարքում բանկը չի խախտել նախապես ձեռք բերված որևէ պայմանավորվածություն։ Ուստի բացարձակապես անհիմն եւ կողմնակալ ենք համարում դատարանի՝ բանկից գումար բռնագանձելու վերաբերյալ այդ վճիռը, ընդ որում, փաստորեն, հօգուտ մի մարդու, ով Հայաստանում հայտնի է տարիներ ի վեր ՀՀ տարբեր բանկերի հետ խնդրահարույց իր գործելաոճով։ Միայն «Անելիք Բանկին» եւ դրա բաժնետերերին սույն «գործարարի» կողմից հասցված վնասը կազմում է տասնյակ միլիոնավոր դոլարներ»,- մասնավորապես նշված էր հայտարարության մեջ։
Tert.am–ը կապ հաստատեց բանկի Իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանի հետ՝ պարզելու այս պատմության մանրամասները։ Արթուր Մելիքյանն ասում է, որ հավատացած են, որ դատարանը կկայացնի որոշում, որն ապագայում ՀՀ տնտեսական դաշտը զերծ կպահի անբարեխիղճ ոտնձգություններից։ Հարցազրույցը կարդացեք ստորև։
-Պարո՛ն Մելիքյան, նախ, կարո՞ղ եք երկու բառով ներկայացնել, թե ինչի շուրջ է արդեն աղմուկ հանած այս դատավարությունը։
– Երկու բառով՝ օրենքը սեփական ցանկություններին ու «աներևակայելի» հավակնություններին ծառայեցնելու հերթական փորձ է։ Խնդիրը պարոն Աֆանդյանի կարծիքով խախտված, իսկ մեր կարծիքով՝ պահպանված համաձայնագրի շուրջ է։ Տարբեր սնանկ ընկերությունների անվանումների փոխարեն ես նշում եմ պարոն Գևորգ Աֆանդյանի անունը, քանի որ հենց նա է դրանց իրական շահառուն՝ համենայն դեպս իմ տեղեկացվածությամբ, ընդ որում՝ երբևէ չհերքված:
Գևորգ Աֆանդյան հայտնի գործարարը՝ նույն ինքը նախկին «Սթար» սուպերմարկետների ցանցի, «Արզնի» հանքային ջրերի գործարանի, «Բյուրակն» և այլ ընկերությունների խմբի իրական շահառուն, բանկից վերցրել է 7 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ փոխարենը գրավադրելով նաև «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության գույքը՝ այդ թվում հանքային ջրերի հայտնի գործարանի շենքը։ Որոշ ժամանակ անց չի կատարել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, և գործը հասել է գույքի բռնագանձմանը։ Բանկը, սակայն, համաձայնել է Գևորգ Աֆանդյանին բացառիկ նախապատվություն տալ՝ իրեն կամ իր կողմից նշված անձին երկու տարվա ընթացքում գնելու այդ գույքը, իսկ այլ անձի օտարելու դեպքում պարտավորվել է վճարել գույքի բռնագանձման արժեքի հնգապատիկի չափով տուգանք։
Չմանրամասնելով «նախապատվության իրավունք», դրա կիրառման կարգ և եղանակներ, «բռնագանձման արժեք» իրավական երևույթների շուրջ եղած և ներկայումս էլ առկա անորոշությունները, ինչպես նաև այն հիմքերը, որոնք հաշվի առնելով բանկն այդ համաձայնագիրը համարում է առոչինչ և որի կապակցությամբ բանկի դիմումի հիման վրա առկա է հարուցված դատական գործ, ցանկանում եմ միայն ասել, որ անկախ ամեն ինչից, Բանկը պահպանել է համաձայնագրի պայմանները: Մասնավորապես, երբ երկու տարին չանցած՝ գույքն օտարվել է «Տարմակ» ՍՊԸ-ին, դա եղել է հենց այն ընկերությունը, որը նշել է պարոն Աֆանդյանը, քանի որ այդ ընկերության բաժնեմասերի 33%-ը, վերջին հաշվով, պատկանում է Գ․ Աֆանդյանի որդուն՝ Վահե Աֆանդյանին։ Ընդ որում, գործարքն իրականացվել է անմիջապես Գ․ Աֆանդյանի հետ երկարատև բանակցությունների արդյունքում, բնականաբար՝ նրա համաձայնությամբ։
Այս ամենից մեկ տարի անց «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության սնանկության կառավարիչը դիմել է դատարան հայցով՝ թե իբր բանկը խախտել է վերը նշված համաձայնագիրը, ուստի պարտավոր է վճարել 22 մլն ԱՄՆ դոլար տուգանքը։
Գործը քննել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը, որը հետաքրքիր զուգադիպությամբ, քննել է Գ․ Աֆանդյանի ընկերությունների սնանկության մի շարք այլ գործեր ևս։ Տվյալ գործի քննության ընթացքում դատարանը Գ. Աֆանդյանի համար բարենպաստ վճիռ է կայացրել, այն է՝ բանկից բռնագանձել այդ աստղաբաշխական գումարը՝ առանց նույնիսկ խորանալու Հայաստանի բանկային համակարգի համար աննախադեպ այս գործի մանրամասների մեջ։
Մատնանշելով թվով 25 դատավարական և նյութական իրավունքի կոպիտ խախտումները, որոնք դատարանը թույլ էր տվել վճիռը կայացնելիս՝ բանկը բողոքարկել է այն Վերաքննիչ դատարանում։ Վերջինս, բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը, այնուամենայնիվ, գործն ուղարկել էր նոր քննության՝ չնայած մեր կարծիքով այն առհասարակ պետք է մերժվեր։ Ընդ որում՝ վերաքննիչ դատարանը, ի թիվս այլ հիմքերի, նշել է նաև, որ դատարանը չի բացահայտել խնդրահարույց համաձայնագրով որոշված կողմերի իրական կամքը, քանի որ դրանից պարզ չէ, թե ինչ նախապատվության իրավունքի մասին է խոսքը և որն է դրա իրականացման կարգն ու եղանակը:
Գործով հաջորդ որոշումը կայացվել է ս․թ․ սեպտեմբերի 20-ին, որով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ միայն հաշվի չի առել Վերաքննիչ դատարանի ցուցումները, այլ նաև թույլ է տվել դատավարական և նյութական իրավունքի նոր խախտումներ, այդ թվում՝ կիրառելով մի իրավական նորմ, որն առհասարակ կիրառելի չէ նման դեպքում։
Մենք, իհարկե, կրկին բողոքարկել ենք այս՝ արդեն հանրային քննարկումների առարկա դարձած վճիռը Վերաքննիչ դատարանում, և իր հնարավոր բացասական հետևանքներով աննախադեպ համարվող այս գործը, տվյալ պահին, գտնվում է ոչ միայն մեր, այլև առհասարակ Հայաստանի բանկային համակարգի ուշադրության կենտրոնում։ Հավատացնում եմ Ձեզ՝ խնդիրը չի վրիպի նաև իրավական, տնտեսական փորձագետների և վերլուծաբանների աչքից։ Ահա և ամբողջ աղմուկը։
-Գևորգ Աֆանդյանը պնդում է, որ բանկը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ունե՞ք ապացույցներ, որ նման բան տեղի չի ունեցել։
- Դատեք ինքներդ․ Հայաստանում գոյություն ունեն հազարավոր ընկերություններ, սակայն, չգիտես ինչու, «Արզնի» հանքային ջրերի գործարանը օտարվել է մի ընկերության, որը նոր է ստեղծվել և որում 33% մասնաբաժին ունի Գ․ Աֆանդյանի որդին՝ Վահե Աֆանդյանը։ Ի դեպ, այդ ընկերությունը՝ «Տարմակ» ՍՊԸ-ն, ստեղծվել է հենց վեճի առարկա գույքի ձեռքբերման նպատակով, և նշված 33%-ը Վահե Աֆանդյանն ուղղակի նվեր է ստացել։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ արդյունքում է դա տեղի ունեցել․ կարծում եք, որ նման գործարքներ հնարավո՞ր է իրականացնել առանց երկարատև բանակցությունների, առանց իրավաբանների և տնտեսագետների ներգրավման, ծածուկ, առանց վկաների։ Իհարկե, հնարավոր չէ․ տվյալ դեպքում բանակցությունները վարվել են անձամբ Գ․ Աֆանդյանի հետ, և առկա է դա ապացուցող մեծածավալ նամակագրություն, ստորագրված փաստաթղթեր։ Ի դեպ, Գ․ Աֆանդյանը չի էլ ժխտում այդ հանգամանքը։
-Գործարարը նաև պնդում է, որ հատուկ «Արզնի» հանքային ջրերի գործարանը շահագործելու համար ստեղծված «Տարմակ» ընկերության հետ կապված որոշմանը ո՛չ ինքը և ո՛չ էլ իր որդին տեղյակ չեն եղել։ Կա՞ որևէ ապացույց, որ դա չի համապատասխանում իրականությանը։
- Իսկ ի՞նչ եք կարծում, Վահե Աֆանդյանը «Տարմակ» ՍՊԸ-ի բաժնեմասերի ձեռքբերմանն առնչվող բոլոր փաստաթղթերի տակ ստորագրություն դնելի՞ս էլ տեղյակ չի եղել։ Ավելին, ո՛չ Գևորգ Աֆանդյանը, ո՛չ էլ Վահե Աֆանդյանը երբևէ չեն վիճարկել այդ փաստաթղթերի տակ դրված Վահե Աֆանդյանի ստորագրությունը, ինչը նշանակում է, որ Գ․Աֆանդյանի բոլոր պնդումները, թե իրենք ոչնչից տեղյակ չեն եղել, ուղղակի զուրկ են իրավական հիմքերից։
-Դատարանի որոշումը բանկը «աներևակայելի» որակեց։ Ինչո՞ւ։
– Ցանկացած բանական մարդ կգա այդ եզրակացության՝ վերը նշված հանգամանքներն իրար համադրելով։ Գիտեք, չի կարելի մի օր արթնանալ, ավելի ճիշտ մեկ տարի անց արթնանալ և որոշել, որ բանկերից մեկը Ձեզ պարտք է 22 մլն դոլար այն դեպքում, երբ Դուք գրավադրել եք Ձեր գույքը, դրա դիմաց ստացել եք 7 մլն դոլար, հետո, փաստացի առանց կոպեկ վճարելու, հետ եք ստացել Ձեր գույքի 33 %-ը։ «Աներևակայելի» է, չէ՞։ Սակայն ցավալին ոչ այնքան Գ․Աֆանդյանի գործելաոճն է, այլ այն խիստ կարևոր հանգամանքը, որ նրան, իմ կարծիքով, այս ոչ ազնիվ նպատակների իրագործման ճանապարհին սատարել են և շարունակում են սատարել Հայաստանի դատական համակարգի ոչ կոմպետենտ, աշխատանքին խիստ ֆորմալիստական մոտեցում ցուցաբերող, գործն իր բոլոր նրբություններով և իրավունքի գերակայությամբ չքննող որոշ ներկայացուցիչներ։ Իմ անձնական գնահատմամբ՝ հենց դատական սխալ վճիռների արդյունքում է, որ նման անբարեխիղճ տնտեսվարողները, որոնք առանց այդ էլ մեծ վնասներ են հասցնում տնտեսությանը, «թև են առնում» ու իրենց խիստ անձնական շահադիտական նպատակներից ելնելով՝ վտանգի տակ դնում մի ամբողջ երկրի բանկային համակարգն ու ներդրումային միջավայրը։
- Տեղյակ ենք, որ բանկը դիմել է նաև հանրապետության վարչապետին։ Որևէ արձագանք կա՞։ Եվ ի՞նչ ակնկալիքներ ունեք վարչապետից կամ կառավարությունից այս հարցում։
– Ինչպես նշեցինք, թե՛ մեր, թե՛ իրավական ու տնտեսական փորձագետների կարծիքով, նման դատավարություններն ու վճիռները վտանգի տակ են դնում երկրի ներդրումային միջավայրը, բանկային համակարգը և առհասարակ տնտեսության հետագա զարգացումը։ Այս առումով, մենք պարտավոր էինք իրազեկել երկրի քաղաքական ղեկավարությանը ֆինանսատնտեսական ոլորտում առկա կարևորագույն խնդիրներից մեկի մասին։ Ավելին, մեր կարծիքով, դատաիրավական ոլորտի ձեռնարկված բարեփոխումների կոնտեքստում մեր բարձրաձայնած խնդիրը նույնպես պահանջում է համալիր լուծումներ՝ թե՛ օրենսդրական փոփոխությունների, և թե՛ ոլորտում իրականացվող կադրային քաղաքականության առումով։
Այսպիսով, մենք ոչ թե պատասխանի ենք սպասում մեր նամակին, այլ ակնկալում ենք ոլորտային իրական բարեփոխումներ, որոնք ոչ միայն կնպաստեն երկրում արժեք ստեղծող ընկերությունների ազատ ու շահավետ գործունեությանը, այլև հիմքեր կստեղծեն հետագա զարգացման համար, կնպաստեն ներքին և արտաքին ներդրումների աճին, դրական ազդեցություն կունենան աշխարհում Հայաստանի տնտեսական և իրավական վարկանիշի վրա։ Հարցը բարձրաձայնելը չի ենթադրում միջամտության ակնկալիք, մանավանդ, որ թե՛ վարչապետը, թե՛ իշխանություն ունեցող այլ անձինք բազմիցս հայտարարել են դատական գործերին չմիջամտելու իրենց քաղաքականության մասին։ Այն նպատակ ունի սթափեցնել բոլոր նրանց, ովքեր գայթակղված են միջամտել այս հարցին, կամ այլ՝ ոչ ազնիվ ճանապարհներով են ուզում լուծել կամ արդեն իսկ լուծում են իրենց հարցերը: Գայթակղությունը մեծ է, սակայն համոզված եմ, որ մյուս նժարին դրված արդարությունն ավելին արժե:
-Եթե վերաքննիչը նույնպես կայացնի բանկի շահերին դեմ որոշում, ի՞նչ եք պատրաստվում անել։
– Ուզում ենք հավատացած լինել, որ դատարանը, ուսումնասիրելով գործի բոլոր մանրամասները, հաշվի առնելով ոչ թե միայն մեկ, այլ երկու կողմի փաստարկները, կկայացնի մի որոշում, որն ազդակ կդառնա ապագայում անբարեխիղճ ոտնձգություններից Հայաստանի տնտեսական դաշտը զերծ պահելու և առողջ միջավայրը պահպանելու հարմար։
Հակառակ դեպքում, բանկը, օգտվելով ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված բոլոր հնարավորություններից, անշեղորեն պահպանելու և պաշտպանելու է իր հաճախորդների և բաժնետերերի շահերը, այդ թվում նաև վերադաս ատյանում խնդրահարույց ցանկացած վճիռ բողոքարկելու միջոցով։ Միաժամանակ, չբացելով փակագծերը, նշեմ, որ անարդար վճռի արդյունքում բանկի կրած վնասները հատուցելու այլ տարբերակներ ևս քննարկվում են, այդ թվում՝ միջազգային ատյանների միջոցով․ պետք չէ մոռանալ, որ բանկի բաժնետերերը օտարերկրյա ներդրողներ են:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Իրադարձային
-
23:16 • 18.04.24 Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
-
23:02 • 18.04.24 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել