Իսրայելը սպանել է պաղեստինյան ծայրահեղական խմբավորման առաջնորդներից մեկին, որից հետո Իսրայելի տարածքը հրթիռակոծվում է Գազայի հատվածից (լուսանկարներ)

14:24 • 12.11.19

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Իսրայելը Գազայի հատվածում սպանել է «Ջիհադ» պաղեստինյան ծայրահեղական խմբավորման առաջնորդներից մեկին: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:

Նշվում է, որ Բահաա Աբու ալ Աթթան սպանվել է Գազայում իր տանն ուղղված հրթիռային հարվածի հետևանքով: Սպանվել է նաև նրա կինը:

Լրատվամիջոցի համաձայն՝ Իրանի կողմից հովանավորվող խմբավորման կողմից իրենց առաջնորդի մահվան լուրի հաստատումից րոպեներ անց Գազայի հատվածից կրակ է բացվել Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ:

Իսրայելի որոշ քաղաքներ հրթիռակոծվում են Գազայի տարածքից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը։

«Գիշերն իսրայելական օդուժը ոչնչացրել է իսլամական «Ջիհադ» կազմակերպության առաջնորդներից մեկին, դրանից հետո էլ Գազայի հատվածքից հրթիռներ են ուղարկվում Իսրայելի տարածք։ Հիմա իսրայելական մի քանի քաղաքներ հրթիռների թիրախում են։ Ճիշտ է՝ այնտեղ գործում է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանական համակարգը, բայց ամեն դեպքում որոշ հրթիռներ ընկնում են»,- ասաց Սարգիս Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ զոհերի և վիրավորների մասին տեղեկություն դեռ չկա։

 

Relatives said the woman was Abu el-Arya's wife and the wounded were their children

Gaza's Health Ministry said a man and a woman were killed in an airstrike at a house and two other people were wounded

Gaza's Health Ministry said a man and a woman were killed in an airstrike at a house and two other people were wounded

The home of Islamic Jihad field commander Baha Abu Al-Atta is seen after it was hit by an Israeli strike in Gaza City