Էրդողանի գլխավոր խորհրդականն ասել է, թե «մի օր Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղում»

10:12 • 13.11.19

Անկարայում Ադրբեջանի դեսպանատանը նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Ադրբեջանի դրոշի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն: Այս մասին տեղեկացնում է karar.com կայքը:

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմը կրկին խոսել է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի մասին և նշել, որ Ադրբեջանը միշտ Թուրքիայի կողքին է, Թուրքիան էլ՝ Ադրբեջանի:

Իր հերթին, Թուրքիայի նախագահի խորհրդական Թոփչուն խոսել է ադրբեջանական դրոշի նշանակությունից և ասել, որ «այդ դրոշը մի օր կծածանվի Ղարաբաղում»: Նա նաև ողջույն է հղել Ղարաբաղին և «իրավազուրկ եղած ղարաբաղցիներին», որոնց հողերն «օկուպացված» են: 

Էրդողանի գլխավոր խորհրդականն ասել է, թե «մի օր Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղում»