«Վատիկանի նկուղներում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը... Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ». Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև։
«Փրկիչը
«Ժամանակների պատուհասն է այդ.
այժմ կույրերին առաջնորդում են խելագարները»։
Շեքսպիր, «Արքա Լիր»
Նա հայտնվեց 2018-ի գարնանը, երբ համաշխարհային բողոքի գլոբալ թրենդը շատ արագ տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Նա գլխավորեց բողոքի և ատելության շարժումը։ Եվ հաղթեց։ Նա դարձավ երկրի թիվ մեկ ֆեյսբուքյան օգտատերը, յութուբերը և վիրտուալ առաջնորդը, որը միայնակ փրկեց հայերին անարդարությունից, աղքատությունից, գործազրկությունից, պատերազմից և Սաշիկից։
Նա շատ սովորական քաղաքական գործիչ էր, որն անում էր այն, ինչ արել էր ամբողջ կյանքի ընթացքում՝ քաղաքական պատեհ առիթն օգտագործելով փորձում էր ինչ-որ բան որսալ։ Արդեն իրադարձությունների կեսից, իրենից անկախ, հենց օգտատերերը (ո՛չ քաղաքացիները) փոխեցին նրա կարգավիճակը՝ քայլող պատգամավորից դարձնելով նորահայտ մեսիա։ Ընդ որում պետք է նկատել, որ թագադրման ամբողջ պրոցեսը կազմակերպեց հասարակության սոսկ մի մասը՝ ամենաակտիվն ու ամենաաղմկոտը։
Հասարակության ստվար զանգվածը, որն ավելի ուշ չգնաց ընտրությունների, չմասնակցեց քաղաքական իրադարձություններին, այն ժամանակ էլ, հիմա էլ դիտորդի դերում է։ Այդ ընթացքում նոր կարգավիճակը դարձավ ընդունելի և հասկանալի՝ առաջին հերթին հենց նրա համար։ Նա միանգամից մտավ դերի մեջ, արագ մոռացավ քաղաքական գործչի իր պարտականություններն ու պատասխանատվությունը, ընդունեց թագը և որոշեց փրկել մեզ չարից։
Նա պարզեց, որ դա ավելի հեշտ է ու հարմար։ Քաղաքական պայքարն ու քաղաքական գործիչը պետք է հետևի խաղի կանոններին, օրենքներին, ունենա գործողությունների ծրագիր, հստակ ռազմավարություն, խորը գիտակցված հավաքական ու անհատական պատասխանատվություն։ Իսկ Մեսիայից ժողովուրդն այլ բան է ակնկալում։ Նա ակնկալում է փրկություն նախորդներից։ Այդ ցանկությունն այնքան մեծ էր, պարզ, ու նույնիսկ կասկածելի, որ առաջին անգամ փորձարկվեց Երևանի ավագանու ընտրություններին։ Այդ ընտրություններին հասարակության հետ «սոցցանցային պայմանագրում» միայն մեկ կետ կար՝ ես գալիս եմ փրկեմ ձեզ նախորդներից։ Եվ տեղի ունեցավ հրաշք։ Նույնիսկ այդ մեկ կետով, առանց ծրագրի ու քաղաքապետի կիսադերասան թեկնածուով՝ բանաձևն աշխատեց։ Ժողովուրդը համաձայն էր։ Եվ նույնը կրկնեց խորհրդարանական ընտրություններին՝ ժողովրդին խոստանալով միայն մեկ բան. փրկություն։ Որ նախկինները չլինեն։ Եվ նորից բանաձևն աշխատեց։
Նա դե ֆակտո և դե յուրե հռչակեց իրեն Մեսիա։ Հայ ժողովուրդը նրան որևէ պահանջ չներկայացրեց, որևէ ծրագիր, ցուցանիշ չխնդրեց։ Մեսիայից ակնկալիքը միայն մեկն էր՝ փրկել երկիրը նախորդներից, ինչն արվեց։ Այսինքն, ընտրություններից ընդամենը 1 ամիս անց Մեսիան կատարեց նախընտրական իր բոլոր կամ ՄԻԱԿ խոստումը։ Դա էր պայմանագրի հիմքում։ Ուրիշ պարտավորություն չկար։
Իսկ դրանից հետո Մեսիան ամբողջությամբ մտավ իր դերի մեջ, որը ժանրի կանոնների համաձայն, ունի հստակ տրամաբանություն.
• Փրկիչը չի ղեկավարում, նա թագավորում է և իշխում՝ նստած գահի վրա։ Նա երկիրը փրկել է և դրա համար արժանի է ամենալավին։ Շատ արագ սկսվեց սրբադասման ենթակառուցվածքների շինարարությունը՝ Մեսիայի բանաստեղծություններ, գրքեր, նրա մասին ներկայացումներ, նրան հավերժացնող արձաններ։
• Փրկիչը երբեք սուտ չի խոսում, նա մարգարեություններ է հաղորդում։ Իսկ ոչ մի մարգարե երբեք չի բերել որևէ ապացույց։ Մարգարեի խոսքը աքսիոմատիկ ճշմարտություն է։ Կասկածողը մեղք է գործում: Եթե Մեսիան ասում է՝ երկրում կոռուպցիա չկա, ուրեմն կոռուպցիա չկա։ Չկասկածե՛ք։
• Չի՛ կարելի Մեսիային քննադատել։ Դա մեղք է։ Եվ պետք է պատժվի։ Այդ պատճառով այսօր նրա ֆեյքերի «բանակի» և իրավապահների թիրախում են նրա բոլոր քննադատները։ Եվ լրիվ արդարացիորեն։
• Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է։ Չմոռանա՛ք ինչից է նա մեզ փրկել։
• Փրկիչը պարտավոր է պատժել և ներել (հիշո՞ւմ եք ՊԵԿ-ի այն աշխատակցին, որին դրոշի պատճառով նսեմացնելով հանեցին աշխատանքից, հետո անհասկանալի ներեցին և հետ ընդունեցին)։ Երբ մեղավորներն ընդունում են փրկչին, նրանց մեղքերը զրոյանում են, իսկ երբ երես են թեքում, մեղքերը՝ վերադառնում են կրկնապատիկ (հեռու չգնաք՝ Արթուր Վանեցյան)։
• Փրկչի զինակիցները նրա առաքյալներն են, որոնք նրա լույսն են սփռում և տարածում ամբողջ երկրով, փոխանցում փոքրիկ ճշմարտություններ. չէ՞ որ փրկչի հետ են առնչվել։ Նրանք էլ են անբիծ ու անսխալական և եթե նրանցից մեկն ակնհայտ սխալ է գործում, օգնության է հասնում Փրկիչը (նախարար Արայիկ Հարությունյանի օրինակը վկա)։
• Փրկիչը կարող է վերացնել սոցիալական շերտեր ու փոխել մարդկանց։ Նա վերացրեց օլիգարխներին։ Օլիգարխիան Հայաստանում այլևս չկա։ Իսկ նրանց, ովքեր նախկին օլիգարխ են, եթե ընդունեն լույսը, հավատը և սուրը, ապա շանս ունեն դառնալու «Նոր Հայաստանի» գործարար, ինչպես օրինակ վերափոխված Սամվել Ալեքսանյանը։
• Փրկիչն անում է այն, ինչ ցանկանում է։ Արդարության առաքյալը կարող է լինել նաև ատելության առաքյալ։ Հիմա շատ են խոսում այդ մասին՝ ատելության խոսքի կամ լարված մթնոլորտի։ Բայց դա փրկչին չի մտահոգում. չէ՞ որ ըստ Աստվածաշնչի, արդարության համար իրավունք ունես մեղք գործել, որովհետև դա մեղք չէ։ Նույնն էլ հիմա։ Արդարության համար արդարադատության համակարգ պետք չէ։ Պետք է փրկչի որոշում։
Արդարության վերականգնումը 2018-ի գարնան պահանջն էր, դրա հիմքում հայրենիքը նախկիններից ազատագրելն էր։ Հայ ժողովուրդը արդարության պահանջի և նախկինների հեռացնելու պահանջի մեջ ենթագիտակցորեն ամբարել էր իր բոլոր խնդիրները։ Այն այնքան էր անձնավորված, որ բոլորը համարում էին՝ եթե նախկինները հեռանան, կվերանան բոլորի հոգսերը և կլուծվի յուրաքանչյուրի սոցիալական խնդիրները։
Եվ հիմա, մեկուկես տարի անց, հանկարծ ժողովրդի մի մասը հայտնաբերել է, որ նախկինները չկան, բայց հիմնահարցերը մնացել են, սոցիալական խնդիրներն էլ ավելանում են։ Այդ պատճառով սկսել են դժգոհել, պահանջել ինչ-որ հարցերի լուծում։ Բայց այդ հարցերի հասցեատերը Մեսիան չէ։ Նա փրկիչ է, իսկ հարցերը լուծելու համար պետք է կառավարիչ։ Մեսիան, ինչպես նշեցի, բոլորովին այլ գործառույթներ ունի։
Բայց սա չէ ամենամեծ ողբերգությունը, այլ այն, որ հիասթափվելով Մեսիայից, շատերն են սկսել որոնել նոր փրկչի։ Կրկին՝ ոչ թե կառավարչի, այլ փրկչի։ Ու եթե գործող Մեսիան գոնե իրական կյանքից էր եկել, ապա նորն ամբողջությամբ կլինի «սոցցանցային» ծնունդ։ Այնտեղից, որտեղ այժմ բնակվում է Հայաստանի և Սփյուռքի մեծ մասը։ Եվ նորից կհայտնվի նոր Մեսիան։ Այս անգամ նախորդից էլ վատը։
Այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև բոլորս չհասկանանք մի պարզ ճշմարտություն. որքան էլ լինենք էմոցիոնալ, չենք ունենալու լավ երկիր, քանի դեռ սպասում կամ ընտրում ենք փրկիչների։ Որովհետև փրկիչները չէ, որ երկիր են կառուցում, ինստիտուտներ հիմնում, մեխանիզմներ աշխատեցնում։ Նրանք ավերող, բոլորին և ամեն ինչը հողին հավասարեցնող ուժ են։ Երբ էմոցիոնալ և վիրտուալ ընտրությունը դադարեցնենք, կարողանանք ադեկվատ գնահատել մեր երկիրը, կարողություններն ու շանսերը, այդ ժամանակ կհասկանանք, որ պետությանը պետք է կառավարիչ։ Մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար։
Իսկ մինչև այդ, աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան:
Հ.Գ. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Սուրբ Պետրոսի գերեզմանն ուխտավայր է, որտեղ հավատավորները՝ Աստվածային հրաշագործության խոնարհ սպասումով աղոթքի են գնում։ Այնտեղ գնալուց առաջ խորհուրդ են տալիս ինքնամաքրվել ու ապաշխարել: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին
Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին
Ընտանիք չունի, երեխա չունի, բայց ունի հիփոթեք. Փաշինյանը չզսպեց ծիծաղը
Մի րոպե, ցորենն ավելի՞ շատ է ջրվում, քան ելակը. Փաշինյանը՝ գործադիրի անդամներին
ԵԽ բանաձևն առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի տեսլականը, ուղերձը հանրային լայն քննարկման կարիք ունի․ Փաշինյան
2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է 142 մլրդ հարկ, 2023-ին կրկնակի իջել է, սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում. ՔՊ պատգամավոր
Օդի տուրքը միայն Հայաստանում չէ, տարբեր երկրներում այս կամ այն կերպ կիրառվում են. փոխնախարար
Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
Կա չգրված կոնսենսուս բնակչության և քաղաքային իշխանության միջև, որ տոմսի արժեքը 100 դրամ է․Մարության
Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի տեղում լինել․ Մարության
Իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին
8,800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան
Հո իշխանությունն անտեր չի, ով գա դռան դիմացի ուզի, ասենք` վերցրու, քեզ ենք տալիս. Փաշինյան
Թողենք, ռադներս քաշենք, եթե մենք ենք պրոբլեմը, ժողովուրդն էլ պրծնի, բայց մենք չենք խնդիրը. Փաշինյան
Արշակ Կարապետյանը չի զեկուցել, որ դիրքեր են վերցրել ադրբեջանցիները, կես ժամ չեմ հանդուրժել․ Փաշինյան
ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ․ Փաշինյան
Եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից. Փաշինյան
Չեմ մեկնաբանում Պուտինի խոսքը, թե Հայաստանում չեն սպասում Բաքվում գտնվող Արցախի ղեկավարներին․ Փաշինյան
Նոր Սահմանադրության հայեցակարգ, տեքստ չկա, կա քաղաքական օրակարգ․ Փաշինյան
Ադրբեջանի զինծառայողին արդարացնող եզրակացությունը ՀՀ ժողովրդավարական էության մասին է․ Փաշինյան
Խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան
«Դու ձայնդ կտրի, քո հերթը չի». «Ձեր չափը ճանաչեք». միջադեպ՝ ավագանու նիստում
Իմ ներվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանել, վերջ. Ավինյանը՝ ընդդիմությանը
Տալու ենք ռազմավարական բարձունքներ, ստանանք՝ արոտավայրեր, եթե Բաքվի պլանով գնա. Հայկ Մամիջանյան
Ոտքի ճանապարհի փոխարեն, 30ր տրանսպորտով.Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի տեղափոխման մասին
Գույքի մենեջմենթի խնդիր է դրվելու. Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի մասին
Եթե համախմբվենք՝ ամեն ինչ էլ կարող ենք անել.Կոնսերվատորիայի ուսանողները՝ ԲՈՒՀ-ի հնարավոր փակման մասին
Ինչն արդեն որոշված ու վաճառված է, դրա գումարն էլ տված է՝ պետք է կատարվի. Կոնսերվատորիայի դոցենտ
Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը. Ավինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 15:54 • 14.03.24 Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
- 15:53 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին
- 15:53 • 14.03.24 Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին
- 14:33 • 14.03.24 Ընտանիք չունի, երեխա չունի, բայց ունի հիփոթեք. Փաշինյանը չզսպեց ծիծաղը
- 14:32 • 14.03.24 Մի րոպե, ցորենն ավելի՞ շատ է ջրվում, քան ելակը. Փաշինյանը՝ գործադիրի անդամներին
- 13:04 • 14.03.24 ԵԽ բանաձևն առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի տեսլականը, ուղերձը հանրային լայն քննարկման կարիք ունի․ Փաշինյան
- 15:45 • 13.03.24 2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է 142 մլրդ հարկ, 2023-ին կրկնակի իջել է, սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում. ՔՊ պատգամավոր
- 12:41 • 13.03.24 Օդի տուրքը միայն Հայաստանում չէ, տարբեր երկրներում այս կամ այն կերպ կիրառվում են. փոխնախարար
- 19:36 • 12.03.24 Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
- 19:35 • 12.03.24 Կա չգրված կոնսենսուս բնակչության և քաղաքային իշխանության միջև, որ տոմսի արժեքը 100 դրամ է․Մարության
- 17:41 • 12.03.24 Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի տեղում լինել․ Մարության
- 17:40 • 12.03.24 Իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին
- 16:41 • 12.03.24 8,800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան
- 15:57 • 12.03.24 Հո իշխանությունն անտեր չի, ով գա դռան դիմացի ուզի, ասենք` վերցրու, քեզ ենք տալիս. Փաշինյան
- 15:30 • 12.03.24 Թողենք, ռադներս քաշենք, եթե մենք ենք պրոբլեմը, ժողովուրդն էլ պրծնի, բայց մենք չենք խնդիրը. Փաշինյան
- 15:22 • 12.03.24 Արշակ Կարապետյանը չի զեկուցել, որ դիրքեր են վերցրել ադրբեջանցիները, կես ժամ չեմ հանդուրժել․ Փաշինյան
- 14:18 • 12.03.24 ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ․ Փաշինյան
- 13:45 • 12.03.24 Եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից. Փաշինյան
- 13:25 • 12.03.24 Չեմ մեկնաբանում Պուտինի խոսքը, թե Հայաստանում չեն սպասում Բաքվում գտնվող Արցախի ղեկավարներին․ Փաշինյան
- 13:17 • 12.03.24 Նոր Սահմանադրության հայեցակարգ, տեքստ չկա, կա քաղաքական օրակարգ․ Փաշինյան
- 12:55 • 12.03.24 Ադրբեջանի զինծառայողին արդարացնող եզրակացությունը ՀՀ ժողովրդավարական էության մասին է․ Փաշինյան
- 12:42 • 12.03.24 Խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան
- 11:17 • 12.03.24 «Դու ձայնդ կտրի, քո հերթը չի». «Ձեր չափը ճանաչեք». միջադեպ՝ ավագանու նիստում
- 11:12 • 12.03.24 Իմ ներվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանել, վերջ. Ավինյանը՝ ընդդիմությանը
- 20:40 • 11.03.24 Տալու ենք ռազմավարական բարձունքներ, ստանանք՝ արոտավայրեր, եթե Բաքվի պլանով գնա. Հայկ Մամիջանյան
- 19:29 • 11.03.24 Ոտքի ճանապարհի փոխարեն, 30ր տրանսպորտով.Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի տեղափոխման մասին
- 19:28 • 11.03.24 Գույքի մենեջմենթի խնդիր է դրվելու. Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի մասին
- 18:57 • 11.03.24 Եթե համախմբվենք՝ ամեն ինչ էլ կարող ենք անել.Կոնսերվատորիայի ուսանողները՝ ԲՈՒՀ-ի հնարավոր փակման մասին
- 18:11 • 11.03.24 Ինչն արդեն որոշված ու վաճառված է, դրա գումարն էլ տված է՝ պետք է կատարվի. Կոնսերվատորիայի դոցենտ
- 11:58 • 11.03.24 Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը. Ավինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
13:09 • 18/03 Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում և Երևանում։ Ըստ հանձնաժողովների այսօր 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ»...
-
Քաղաքականություն 10:46 • 18/03 Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոն, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն և Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
-
Քաղաքականություն 23:56 • 18/03 Ուկրաինայում Պուտինի հաղթանակը վտшնգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի. Ստոլտենբերգ Այսինքն՝ նա կտեսնի, որ արդարացված է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը, ներխուժումը այլ երկիր, որը հետագայում մեծացնելու է ցանկացածի համար ուժ կիրառելու հնարավորությունը
-
Իրադարձային 09:01 • 18/03 Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ինչպես նշել է Պուտինը նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում, Նավալնիի մահից մի քանի օր առաջ իրեն պատմել են Նավալնիին արևմտյան երկրներում անանզատության մեջ պահվող մի քանի անձանց հետ փոխանակելու առաջարկի մասին։
-
Քաղաքականություն 17:27 • 18/03 Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։
-
Իրադարձային 11:30 • 18/03 Հորդորում ենք ամրակապվել, եթե իրավիճակը չփոխվի, կօգտագործվեն տեսահսկող սարքեր․ ոստիկանություն Հիշեցնենք, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
-
Քաղաքականություն 22:08 • 18/03 Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պшտերազմի սկսում․ Փաշինյան Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և այս վերջերս ես ցույց եմ տվել։
-
Իրադարձային 16:30 • 18/03 Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին Ուկրաինայի հետ սահմանին սանիտարական գոտին անհրաժեշտ է ռուսական թիրախների գնդակոծումը կանխելու համար, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը
-
Իրադարձային 10:08 • 18/03 Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի ՀՀ-ին ու հայ ժողովրդին․ հայտարարություն ՀՀ ներկայացրած հայցերից հրաժարվելն անխուսափելիորեն հանգեցնելու է տուժածների իրավունքների պաշտպանության միջազգային այս կարևորագույն գործիքակազմերի գործադրման անհնարինությանը՝ ելնելով հենց այդ գործիքակազմերի ձևական պահանջներից:
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
13:09 • 18/03 Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում և Երևանում։ Ըստ հանձնաժողովների այսօր 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ»...
-
Քաղաքականություն 10:46 • 18/03 Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոն, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն և Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
-
Քաղաքականություն 23:56 • 18/03 Ուկրաինայում Պուտինի հաղթանակը վտшնգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի. Ստոլտենբերգ Այսինքն՝ նա կտեսնի, որ արդարացված է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը, ներխուժումը այլ երկիր, որը հետագայում մեծացնելու է ցանկացածի համար ուժ կիրառելու հնարավորությունը
-
Իրադարձային 09:01 • 18/03 Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ինչպես նշել է Պուտինը նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում, Նավալնիի մահից մի քանի օր առաջ իրեն պատմել են Նավալնիին արևմտյան երկրներում անանզատության մեջ պահվող մի քանի անձանց հետ փոխանակելու առաջարկի մասին։
-
Քաղաքականություն 17:27 • 18/03 Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։
-
Իրադարձային 11:30 • 18/03 Հորդորում ենք ամրակապվել, եթե իրավիճակը չփոխվի, կօգտագործվեն տեսահսկող սարքեր․ ոստիկանություն Հիշեցնենք, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
-
Քաղաքականություն 22:08 • 18/03 Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պшտերազմի սկսում․ Փաշինյան Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և այս վերջերս ես ցույց եմ տվել։
-
Իրադարձային 16:30 • 18/03 Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին Ուկրաինայի հետ սահմանին սանիտարական գոտին անհրաժեշտ է ռուսական թիրախների գնդակոծումը կանխելու համար, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը
-
Իրադարձային 19:14 • 13/03 Ողջ կյանքս զբաղվել եմ սպորտով, հիմա էլ զբաղվում եմ սպորտով, որպես կանոն խմիչքից շատ-շատ հեռու եմ․ Առուշ Առուշանյանը հերքում է լուրերը այն մասին, որ նա ոչ սթափ վիճակում վարել է մեքենա Առուշանյանից հետաքրքրվեցինք՝ այսինքն վիճարկում է մեքենա վարելու իրավունքից իրեն զրկելու որոշու՞մը , թե՞ դրա մասին տեղեկությունը, որը զրպարտություն է համարում, ի պատասխան ասաց. «Ինչպես ասացի՝ փաստաբաններն են զբաղվում այդ հարցով:
-
Իրադարձային 16:07 • 13/03 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որը 70 տարի ապրել է «երկաթե թոքերի» սարքում (լուսանկարներ) ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլասից Փոլ Ալեքսանդրը, որը մանկության տարիներին պոլիոմիելիտով վարակվելուց հետո յոթ տասնամյակ ապրել է երկաթե թոքերի սարքի մեջ, մահացել է Ինչպես նշում է independentcoukը, նա 6 տարեկանում՝ 1952 թվակ
-
Իրադարձային 18:16 • 12/03 Ամսական փաթեթի համար՝ 9,000 դրամ, եռամսյակայինի համար՝ 24 հազար դրամ, տարեկանի համար՝ 90 հազար դրամ․ տրանսպորտի նոր սակագների նախագիծն ընդունվեց Հիշեցնենք, որ ըստ ընդունված նախագծի՝ ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները։ Նշված փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում:
-
Սպորտ 13:49 • 12/03 Ստեղծում ենք նախադեպը չունեցող ենթակառուցվածքներ, շարժվում դեպի հայկական ֆուտբոլի գերազանցություն․ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան Էջմիածնում գործող մեր համալիրում մենք այս պահին իրականացնում ենք լայնածավալ աշխատանքներ։ Հենց այս պահին ակտիվ փուլում են միջազգային չափանիշներին համապատասխան 2 դաշտերի մշակման և շինարարության աշխատանքները։
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
Իրադարձային 10:34 • 14/03 Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, եկել հասել է ինձ ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով․ իրավապաշտպանն ահազանգում է Ամեն դեպքի հետ աշխատելիս ինձ թվում է, որ սա վերջն է և ես ավելի սարսափելի ծնողի կամ ավելի մեծ անտարբերության հասարակության և հատկապես պետական մարմինների կողմից չեմ հանդիպի, բայց ոչ, յուրաքանչյուր նոր դեպք շարունակում է ինձ ցնցել։
-
Իրադարձային 13:44 • 14/03 Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին (տեսանյութ) «Աշխատանքային խմբեր ձևավորվել են, շատ ուրախ եմ, որ ուսանողները ակտիվ են։ Կլսենք բոլոր կարծիքները, կարիք ունենք միմյանց ավելի լավ լսելու։ Բուհերի միավորման ծրագիրն օրենք է, ծրագիրը հաստատված է ԱԺ-ի կողմից»,- հավելեց նա։
-
Իրադարձային 12:30 • 13/03 Բաղանիսում հանձնելու մի թիզ հող անգամ չկա, բնակիչները պատրաստ են մինչև վերջ կանգնել․ վարչական ղեկավար Երեկվա իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի այս հայտարարությանը, ասել է, որ «ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին»:
Սպորտ
-
14:17 • 18.03.24 Անգլիայի հավաքականը ներկայացրել է Եվրո-2024-ի մարզաշապիկները
-
14:04 • 18.03.24 Մբապեն ՊՍԺ-ի կազմում հոբելյանական գոլն է խփել
Գիտություն/տեխնիկա
-
12:30 • 18.03.24 Ճապոնիան 2 տիեզերագնաց կուղարկի Լուսին
Ժամանց
-
13:52 • 16.03.24 Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողարկվի 2025 թվականին