Անգլիայի Բլենիմյան պալատը «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի սիրահարներին առաջարկում է վայելել սիրելի հեքիաթի միջավայրն ու կատարել սուրբծննդյան գնումներ (լուսանկարներ)

23:52 • 22.11.19

Անգլիայի Բլենիմյան (Blenheim Palace) խոշորագույն պալատական համալիրը անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի 1865 թվականին հեղինակած «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի սիրահարներին առաջարկում է նոյեմբերի 22-ից հունվարի 5-ը վայելել սիրելի հեքիաթի միջավայրն ու սուրբծննդյան գնումներ կատարել, գրում է Daily Mail-ը։

Օքսֆորդշիր դքսությունում գտնվող Բլենիմյան պալատի սրահները ցուցահանդես-վաճառքի շրջանակներում զարդարվել են «Ալիսը հրաշքների աշխարհում»  հեքիաթին բնորոշ տարրերով։

Ամենամեծ նախասենյակներից մեկում այցելուները, ինչպես հեքիաթում, հայտնվում են տարբեր անսովոր արարածներով լի հեքիաթային աշխարհում և հանդիպում Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, Քվազի կրիային, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների։

«Լուիս Քերոլի պատմության որոշ, իսկապես առանցքային մասեր, ինչպիսիք են՝ սպիտակ ճագարները, խելահեղ գլխարկի թեյախմությունը և հայելային միջանցքները, ցուցադրված են պալատի սրահներում», - հայտնել է Սուրնծննդյան ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչներից մեկը։