ՊՎԾ-ում ամեն ամիս պարգևավճար են ստացել. ընթացիկ տարում ընդհանուր առմամբ այն կազմել է 83,7 միլիոն դրամ. Factor.am

23:12 • 22.11.19

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար կազմը և աշխատակազմի մյուս անդամները ընթացիկ տարում յուրաքանչյուր ամիս պարգևավճար են ստացել: Հունվարից մինչև նոյեմբեր ժամանակահատվածում ՊՎԾ-ում բոլորը միասին 83,7 միլիոն դրամի  /176 հազար ԱՄՆ դոլար/ պարգևավճար են ստացել:

Այս մասին Factor.am-ին տեղեկացրել են Պետական վերահսկողական ծառայությունից: Կառույցի պարգևավճարների բյուջեն 2019 թվականին կազմել է 123, 327 մլն դրամ, իսկ աշխատավարձինը՝ 418 մլն դրամ:

ՊՎԾ-ից հրաժարվել են տրամադրել անվանական պարգևավճարների ցանկը՝ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:

Ի դեպ,  ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության նախկին պետ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»-ի ղեկավար  Շուշան Դոյդոյանը պնդել էր, որ պարգևավճարների հրապարակումն օրենքի խախտում չի համարվում: Հավելենք, որ նախորդ տարի

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: