Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, այսօր գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու համար։
Համացանցում հայտնվել է նաև վրաց իրավապահների և հայ ուղևորների հետ կապված վերոնշյալ միջադեպի տեսանյութը, որտեղ ՀՀ քաղաքացին նշում է՝ մարդը, ում մոտ հայտնաբերել են արգելված բեռը, խոստովանել է, որ գտածոն իրենն է:
Քաղաքացին տեսանյութում նշում է, որ իրենցից առգրավել են անձնագրերը և թույլ չեն տալիս կապ հաստատել Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ:










