«Ես լացել եմ ամբողջ ճանապարհին». Քիմ Քարդաշյանը հիշել է իր ամենաանհաջող կերպարները, որոնք մեմերի ստեղծման պատճառ էին դարձել (տեսանյութ, լուսանկարներ)

13:27 • 23.11.19

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հիշել է տարիներ առաջվա իր հաջողված և անհաջող կերպարները, գրում է Daily Mail-ը:

39-ամյա Քիմի՝ 2013 թվականի Met Gala միջոցառման ժամանակ կրած ծաղկավոր զգեստը շատ բացասական մեմերի պատճառ էր դարձել:

«Ես լացում էի ամբողջ ճանապարհին. չէի կարողանում հավատալ դրան: Եթե չեմ սխալվում, Ռոբին Ուիլյամսը նույնիսկ գրառում է արել այդ մասին՝ ասելով, որ ես տիկին Դաութֆայրին եմ նման»,- ասել է Քիմը:

Աննա Վինտուրի թեմատիկ երեկույթն անցկացվել է Քիմի առաջնեկի՝ Նորթ Ուեսթի լույս աշխարհ գալուց մեկ ամիս առաջ՝ 2013 թվականի մայիսին:

«Ես հղիության վերջին ամսում էի, մարմինս այտուցված էր: Քանյեն պետք է ելույթ ունենար, ես էլ նրան էի ուղեկցում: Ինձ համար դա նորմալ էր, քանի որ չէի երազել այնտեղ լինել: Գիտեմ՝ այդ ժամանակ հավանաբար ոչ ոք չէր ցանկանում այնտեղ տեսնել ինձ»,- ասել է Քիմը:

Պարբերականը նշում է, որ հայկական արմատներով գեղեցկուհու ամենաանհաջող կերպարներից մեկը Foley բրենդի զգեստով և Jimmy Choo բրենդի կոշիկներով կերպարն է եղել, որը հեռուստաաստղը կրել է Keeping Up with the Kardashians իրապատում շոուի 2007 թվականի պրեմիերայի առիթով կազմակերպված երեկույթի ժամանակ:

«Հավանաբար դա կյանքիս ամենավատ կերպարն էր»,- խոստովանել է Քիմը:

'I was crying, like, the whole way home': The 39-year-old mother-of-four famously inspired many mean-spirited memes when she donned a Givenchy floral maternity gown at her very first Met Gala back in 2013

Kim recalled in a 14-minute Vogue video: 'There were all these memes about me and this couch'

She continued: 'I think Robin Williams even tweeted it, said I looked like Mrs. Doubtfire. It was like this whole thing, so I just cried'

'I was very pregnant': Anna Wintour's punk-themed festivities were held a month before the June 15 birth of Kardashian and third husband Kanye West's first of four children, North West

'I just wanted my picture taken': However, the half-Armenian beauty confirmed the absolute worst look of her life was the Fendi belt and boots she wore to an Us Weekly bash back in 2006