Քիմ և Քորթնի Քարդաշյանները ներկա են գտնվել Մադոննայի համերգին և երգչուհու հետ ետնաբեմում ժամանակ են անցկացրել (լուսանկարներ, տեսանյութ)

12:56 • 23.11.19

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները մասնակցել են հանրահայտ երգչուհի Մադոննայի՝ Լոս Անջելեսում կայացած համերգին և երգչուհու հետ ետնաբեմում ժամանակ անցկացրել, գրում է Daily Mail-ը:

Համերգային շոուի ժամանակ Մադոննան իջել է բեմից և առաջին շարքում նստած Քիմի հետ խոսել նրա գեղեցկության գաղտնիքի մասին: Դրանից հետո Քարդաշյան քույրերը հնարավորություն են ունեցել երգչուհու հանդերձարանում ժամանակ անցկացնելու նրա հետ և նրան «հեղեղելու» գովաբանություններով:

61-ամյա Մադոննան Քարդաշյան քույրերի հետ հանդիպումից Instagram-ում տեսանյութ է հրապարակել: 

«Madame-ը (իր ալբոմի հերոսուհին) սիրում է, երբ ընկերներն իրեն այցելության են գալիս»,- տեսանյութին կից գրել է երգչուհին:

«Ապշեցուցիչ էր: Հիանալի տեսք ունեիր»,- Մադոննային հայտնում է Քիմը, որից հետո քույրերը գովաբանում են երգչուհուն իր «աննախադեպ զգեստապահարանի և կեղծամների» համար:

Մադոննայի Madame X համերգային շրջագայության առաջին համերգը մեկնարկել է սեպտեմբերին՝ Նյու Յորքում:

Uber-famous: Madonna shared a moment in her dressing room with Kim and Kourtney Kardashian after her show at The Wiltern Theater in Los Angeles Wednesday night

 

Super fans: 'That was amazing,' Kim K said to Madonna when she and her sister entered the pop superstar's dressing room

So sorry: Madonna apologized for making the ladies wait due to her post show health rituals

Fashionista talk: Kim and Kourtney sisters gushed over the singer's wardrobe and wig changes

At one point, Kourtney explained to Madonna that Kim was hesitant to play any role in her performance because the late Prince had kicked her off his stage

Laughing now: 'He said get the f**k off my stage,' the KKW Beauty mogul said of Prince

Beer chair: Madonna sat down for a brief chat with Kim during her show and offered her a beer

Two moms: The two celebs also talked motherhood and beauty secrets