Ջոն Բոլթոնը հայտնել է, որ Սպիտակ տունը չի վերականգնել Թվիթերի իր էջը, այլ սոցկայքը

02:29 • 23.11.19

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Թվիթերի իր անձնական էջ կարողացել է մուտք գործել ոչ թե Սպիտակ տան որոշմամբ, այլ սոցկայքի կառավարման բաժնի շնորհիվ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ի գիտություն բոլորի, ոչ թե Սպիտակ տունն է հանել իմ անձնական էջի արգելանքը, այլ Թվիթերը: Շնորհակալություն, Թվիթեր, որ հանդես եք գալիս համընդհանուր արժեքների և ստանդարտների օգտին, և իմ էջի արգելանքի վերացումը ճիշտ որոշում էր»,- ասել է Բոլթոնը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իր պաշտոնանկությունից անմիջապես հետո Սպիտակ տունն արգելափակել էր Թվիթերի իր անձնական էջը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 10-ին աշխատանքից հեռացրել էր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: