Իտալուհին շուրջ 50 տարի մեքենա է վարել՝ առանց վարորդական իրավունքի
Իտալիայում հայտնաբերել և տուգանել են առանց վարորդական իրավունքի շուրջ հիսուն տարի մեքենա վարող կնոջը, գրում է il Gazzettino -ն:
Օրինախախտ կնոջը հաջողվել է հայտնաբերել այն բանից հետո, երբ վերջինս Տրևիզո քաղաքում հայտնվել է երեք ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ: Ինչպես հայտնել են տեղի ոստիկանությունից, 77-ամյա կինը փաստաթղթեր չի ունեցել, սակայն պնդել է, որ ունի, միայն դրանց գործողության ժամկետն է լրացել:
Հարկ է նշել, որ դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, սակայն օրինախախտը 5,11 հազար եվրոյի չափով տուգանվել է, իսկ ավտոմեքենան՝ բռնագրավվել:
Իտալուհին խոստացել է գտնել իր վարորդական իրավունքը և ներկայացնել ոստիկանությանը՝ իր անմեղությունն ապացուցելու համար:










