Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 500 կգ կշռող ռումբ են հայտնաբերել, որը դեռ չեն վնասազերծել

04:29 • 23.11.19

Գերմանիայի Քյոլն քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 500 կգ կշռող ռումբի վնասազերծման համար տարհանվել է 6500 մարդ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով քաղաքային իշխանություններին:

Ռումբը հայտնաբերվել է ուրբաթ երեկոյան Ցոլշտոկ շրջանում` շինարարական աշխատանքների ժամանակ: Ռումբի գտնվելու վայրից մինչև 500 մետր տարածությունը շրջափակվել է:

Սպասվում էր, որ ռումբն անմիջապես կնվասազերծեն, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ երկաթուղային ուղիների մոտակայքում կար մոտ 30 վագոն տարբեր վտանգավոր ապրանքներով, որոշում է կայացվել աշխատանքները տեղափոխել շաբաթ, երբ վագոնները կտեղափոխվեն անվտանգ տարածք: