«Հրապարակ». Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների գենետիկ սերը. փորձում են շահել իջևանցիների սրտերը քաղաքապետի սպասվող ընտրություններում

08:38 • 23.11.19

«Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների սերը, թերևս, գենետիկ է։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար որոշ մարդկանց ասֆալտին փռելու սպառնալիքներ է հնչեցնում, իսկ պատգամավոր Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ասֆալտ է փռում։

Երեկ համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանն իր ծննդավայր Իջևանում անձամբ է վարում ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկը»։

Իսկ իրականում Փաշինյանների հայրենի Իջևանում տևական ժամանակ է՝ շինարարական եռուզեռ է, լուսավորում են քաղաքը, ասֆալտապատում փողոցները, և այդ գործընթացներին անձամբ մասնակցում է ոչ միայն Սիփան Փաշինյանը, այլև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը։

Իշխանությունները հույս ունեն, որ այսկերպ հնարավոր է շահել իջևանցիների սիրտը, վերականգնել անտառային պատերազմի օրերին կորցրած վստահությունն ու գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից պատվով դուրս գալ»,-գրում է թերթը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: