Ամերիկուհին զանգահարել է 911, խնդրել է պիցցա առաքել և փրկել է իր կյանքը

05:37 • 23.11.19

ԱՄՆ-ի բնակչուհին զանգահարել է 911 ծառայություն և խնդրել է իր տուն պիցցա առաքել: Զանգին պատասխանող աշխատակիցն սկզբում չի հասկացել հարցը, սակայն հետո ենթադրել է, որ աղջիկն իրենցից օգնություն է խնդրում:

Ինչպես հայտնում է 13 ABC-ն, 911-ի աշխատակից Թիմ Թենեյքը հարցրել է, թե որքա՞ն մեծ է վտանգը, ինչին ի պատասխան հնչել է` «Ինձ հարկավոր է մեծ պիցցա»: Օպերատորը նշված հասցեն տվել է ոստիկանությանը և խնդրել է ազդանշանները չմիացնել:

Իրավապահ մարմինները ձերբակալել են չարագործին, որը ներս էր մտել և ծեծում էր զանգահարողի մայրիկին: Ոստիկանության ջանքերի և աղջկա հմտության շնորհիվ տուժողների կյանքը հաջողվել է փրկել: