«Թուրքիան թույլ չի տվել, որ Սիրիայի հյուսիսում ահաբեկչական պետություն ստեղծվի». Էրդողան

13:31 • 23.11.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, նշել է, որ իրենք թույլ չեն տվել Սիրիայի հյուսիսում  «ահաբեկչական պետության ստեղծումը»: Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքի կայքը:

«Նրանք («Քրդական աշխատավորական կուսակցության» անդամները, որոնց Թուրքիայում ահաբեկիչ են անվանում) ցանկանում էին ահաբեկչական պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում, սակայն մենք նրանց նման հնարավորություն չընձեռեցինք»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Նրա խոսքով՝ թուրք զինվորականները տարածաշրջանում պահեստներ են հայտնաբերել, որտեղ մեծ քանակությամբ զենք կա, որն «ահաբեկիչներին» մատակարարվել է 32-33 հազար բեռնատարով:

«Մենք հիմա հավաքում ենք այն (զենքը)»,-նշել է Էրդողանը:

Թուրք առաջնորդը շեշտել է նաև, որ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ռազմական գործողության ժամանակ թուրք զինվորականները սիրիական բանակի հետ համատեղ «մեծ հերոսություն և ինքնազոհություն են դրսևորել»: