Չեմ ցանկանում ֆուտբոլիստների հետ ունեցած անձնական խոսակցությունների մասին խոսել. Վալվերդե

00:31 • 23.11.19

Armsport-ը գրում է.

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Լեգանեսի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ռակի՞տիչը։ Գիտեք, ես չեմ ցանկանում ֆուտբոլիստների հետ ունեցած անձնական խոսակցությունների մասին խոսել։ Որոշ բաներ թիմում փոխվում են։ Առանձին դիրքերում մենք մի քանի խաղացողներ ունենք։ Ես պետք է ընտրեմ լավագույններին։

Ինչու՞ են հարցերի մեծ մասը սկսվում այսպես․ «ձեզ չի հուզու՞մ․․․»․ ի վերջո ես դուրս եմ գալիս այստեղից ու սկսում եմ հուզվել։ Գրիզմանի վրա ուշադրությունը մեծ է, սակայն նա մեզ շատ բան է տալիս»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն։