Զելենսկիի կինն աճուրդի է հանել զգեստը, որի պատճառով քննադատության էր արժանացել համացանցում
Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան աճուրդի է հանել զգեստը, որը կրել էր Ճապոնիայի Նարուհիտո կայսեր թագադրման արարողության ժամանակ:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, Ուկրաինայի նախագահի կինն այս մասին հայտնել է իր ինստագրամյան էջում: Նա նշել է, որ զգեստը կվաճառվի օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին օգնող Tabletochki կազմակերպության բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ:
Ելենա Զելենսկայան այս որոշումը կայացրել է Կարեկցանքի համաշխարհային օրվան առթիվ:
Ավելի վաղ նրան քննադատել էին կայսեր թագադրման արարողությանը ներկայանալու համար այդ զգեստի ընտրության պատճառով:










