«Եթե ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն մեզ չընդունի, չլսի, շարունակելու ենք մեր ակցիան». ԵՊՀ ուսանողները նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի դիմաց (տեսանյութ)

10:46 • 27.11.19

ԵՊՀ hայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների ուսանողները շարունակում են դասադուլը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց։

Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները 3 շաբաթ շարունակ դասադուլ և իրազեկման ակցիաներ էին իրականացնում, որից հետո հայտարարեցին՝ ստեղծում են նախաձեռնություն, որն անվանեցին «Հանուն ազգային կրթության»։ Նախաձեռնության անդամներն օրեր առաջ նամակ-դիմում էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին և գիտական խորհրդի անդամներին։

Ուսանողները ստացել են ԵՊՀ  ռեկտորի ԺՊ-ի պատասխանը, որը չի գոհացրել նրանց։