Ադրբեջանի խորհրդարանը կլուծարվի, կանցկացվեն արտահերթ ընտրություններ. երկրի իշխող կուսակցության որոշումը

12:45 • 28.11.19

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ այսօր անցկացված արտահերթ նիստի ժամանակ որոշում է ընդունվել լուծարել Միլլի Մեջլիսը՝ խորհրդարանը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Նշվում է, որ այս որոշումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ «ներկա խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը ոչ ադեկվատ է վերաբերվում և հետ է մնում երկրում կատարվող բարեփոխումներից»:

Տեղեկությունների համաձայն՝ վաղը՝ նոյեմբերի 29-ին, Միլլի Մեջլիսի նիստում իշխող կուսակցության պատգամավորները, որոնք մեծամասնություն են կազմում, օրակարգ կմտցնեն խորհրդարանը լուծարելու հարցը, և կընդունվի նախագահին ուղղված դիմում՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: