Իրաքում ցուցարարները հրդեհել են Իրանի հյուպատոսարանը. աշխատակիցները շենքը լքել են գաղտնի ելքով
Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել են Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Shafaq-ին:
Նշվում է, որ ոստիկանների հետ բախման արդյունքում տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել: Նրանց թիվը հասնում է 80-ի: Մարզում հայտարարվել է պարետային ժամ: Նշվում է, որ հյուպատոսարանի աշխատակիցները շենքը լքել են գաղտնի մուտքով` հրդեհից 10 րոպե առաջ:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Բաղդադում սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կենսապայմանների բարելավում, առողջապահության և կրթության ոլորտներում, աշխատաշուկայում առկա խնդիրների լուծում, կոռուպցիայի դեմ պայքար։ Նշվում է, որ Իրաքում հոկտեմբերի 1-ից շարունակվող բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել, տուժել է 15 000 մարդ:










