Թրամփն անակնկալ այցով ժամանել է Աֆղանստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Աշրաֆ Գանիի հետ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՄՆ ղեկավարը այցելել է նաև Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զինվորականներին, որոնք նույնպես նշում են Գոհաբանության օրը:
Աղբյուրի տվյալներով՝ անցյալ շաբաթ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել աֆղան պաշտոնակցի հետ և նրան հրավիրել Վաշինգտոն: Ղեկավարները քննարկել են նաև «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ խաղաղություն կնքելու մասին 7 կետից բաղկացած ծրագիրը:










